ԶՊՄԿ-ի և մասնակից երեխաների ծնողների համաֆինանսավորմամբ Քաջարանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժինը հյուրախաղերով հանդես եկավ Ֆրանսիայում
Քաջարանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժինը հյուրախաղերով հանդես եկավ Ֆրանսիայում։ Մարսելի Աբովյան վարժարանի հրավերով քաջարանցի պատանիները՝ Մարսելի «Սահակ Մաշտոց» մշակույթի կենտրոնում, ներկայացրեցին «Լինում է չի լինում» ներկայացումը՝ բեմադրված Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա։ Հյուրախաղերը մեծ արձագանք գտան մարսելահայության շրջանում. համացանցային հարթակում դրվատանքի ջերմ ու հիացմունքի բազմաթիվ գրառումները փաստում են այդ մասին։
Հանդիսատեսի կողմից Քաջարանի արվեստի դպրոցի պատվիրակությունը անչափ ջերմ վերաբերմունքի և բարձր մակարդակի ընդունելության արժանացավ հյուրախաղերի կազմակերպիչների և հանդիսատեսի կողմց։
Հյուրախաղերի շրջանակում քաջարանցի պատանիներն այցելեցին նաև Փարիզ՝ եղան Փարիզի Ատվածամոր տաճարում, Էյֆելյան աշտարակում, զբոսնեցին Ելիսեյան դաշտերում, եղան Մոնմարտր թաղամասում, այցելեցին Պանթեոն, որտեղ հուղարկավորված են Ֆրանսիայի մեծագույն գրողներն ու արվետագետները, Պեր-Լաշեզի գերեզմանատանը եղան Զորավար Անդրանիկի մահարձանի մոտ, այցելեցին Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանին, հայկական եկեղեցի և այլն։ Պատանիները եղան հանրահայտ Լուվրի թանգարանում՝ տեսնելով Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», Պիկասոյի, Ռենուարի, Վան Գոգի և շատ աշխարհահռչակ նկարիչների ստեղծագորությունները։
Հյուրախաղերը կայացել են Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի աջակցությամբ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և հյուրախաղերին մասնակից երեխաների ծնողների համաֆինանսավորմամբ։
ԱՐԹՈՒՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ՔԱՋԱՐԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ
ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏԻ ԲԱԺՆԻ ՈՒՍՈՒՑԻՉ




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից