ԶՊՄԿ երկօրյա աշխատաժողովի ընթացքում ձեռք բերվեցին նաև համագործակցության պայմանավորվածություններ
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության զարգացման շարժիչ ուժը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում երկօրյա աշխատաժողով էր՝ Հայաստանում պղնձի արդյունահանման արդի վիճակի և մաքուր պղնձի ստացման հիմնախնդիրների վերաբերյալ։ Ձեռնարկության ղեկավարությունը հյուրընկալել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Երևանի պետական համալսարանների և ԳԱԱ-ի պրոֆեսորների, դոցենտների, գիտաշխատողների։ Զանգեզուրի պղնձամոլբիդենային կոմբինատի գլխավոր տնօրենը կարևոր ու արդիական է համարում թեման։ Նրա խոսքով՝ զարգացման գլխավոր նախապայմանը արտադրության և գիտական մտքի համագործակցությունն է։ «Եթե մենք սահմանել ենք նշաձող ունենալ ամենաբարձր ցուցանիշներով ձեռնարկություն՝ թե տեխնոլոգիական, թե բնապահպանական, թե կառավարման, թե կորպորոտիվ պատասխանավության առումով, ուրեմն մենք հիմա ճիշտ վայրում ենք և ոլորտին իսկապես տիրապետող մարդկանց հետ ենք։ Այստեղ այն մարդիկ են, որոնց հետ կարևոր է աշխատել և ունենալ քննարկումներ։ Սրանք պարզապես խոսքեր չեն։ Դա մեր սկզբունքն է, մեր հայեցակարգը»,- աշխատաժողովի ժամանակ հայտարարեց «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը ներկայացրեց ձեռնարկության վերջին տարիների գործունեությունն ու ձեռքբերումները։ «2023 թվականի ցուցանիշներով վճարել ենք մոտ 200 միլիոն դոլար հարկ։ Մեր արտադրանքը կազմել է ՀՀ ՀՆԱ-ի 2,2 տոկոսը։ Աշխատողների թիվը 4 հազար 666 է, միջին աշխատավարձը՝ 683 հազար դրամ»,- նշեց Վարդան Ջհանյանը։
Աշխատաժողովի ընթացքում ձեռք բերվեցին նաև համագործակցության պայմանավորվածություններ։
Ներկաներն այցելեցին բաց հանք ու ջարդիչ կայան։ Շրջայցից հետո մասնագետները նշեցին, որ երկրի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող կոմբինատի մասին ոչ մասնագիտական հայտարարություններն ամենաշատն են վնասում Հայաստանին։ Նրանց խոսքով՝ հանքարդյունաբերության բնապահպանական վնասների մասին հայտարարությունները միֆ են։




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին