Վարչախումբը պառակտում է ընդդիմադիր շարժումը
«Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժումը հայտարարում է, թե շարունակելու է փողոցային պայքարը, նոր վերադասավորումներ է անելու և համակարգված ու ընդգրկուն է ներկայանալու հանրությանը, բայց ընդդիմադիր շարժման մեջ առկա խնդիրներն արդեն իսկ գլուխ են բարձրացնում։
Գործող վարչախումբն էլ ամեն ինչ անում է ընդդիմությանը պառակտելու, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցող տարբեր խմբերի միջև թշնամանք գցելու համար, հատկապես այդ գործում առաջատար դերը ստանձնել է Ազգային անվտանգության ծառայությունը, որը տարբեր գաղտնալսումներ տրամադրում է իշխանական կայքերին և քարոզիչներին դրանք տարածելու։
Նման մի քանի գաղտնալսում էլ երեկ են տարածել կապված ՀՅԴ ԳՄ անդամ ներկայումս կալանավորված Գերասիմ Վարդանյանի հետ։ Իբր Վարդանյանն այդ հեռախոսազրույցներում վիրավորական արտահայտություններ է անում, Բագրատ Սրբազանի, Սերժ Սարգսյանի, ընդդիմության այլ ներկայացուցիչների հասցեին։
ՀՅԴ գերագույն մարմինը հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե բոլոր այդ ձայնագրություններն արվել են այլ տեխնոլոգիաներ իրականացնելով, կոչ արել չհավատալ այդ ձայնագրություններին։ Մինչդեռ նշենք, որ նման ձայնագրությունները, նույնիսկ եթե դրանք կեղծ են, բավականին լուրջ նստվածք են տալու ընդդիմության մեջ, առանց այն էլ Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժումը խնդիրներ ունի։ Չկարողանալով իր սահմանած ժամկետում հասնել իշխանափոխության՝ շարժումը լուրջ ռեպուտացիոն կորուստ է կրել, իսկ շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպը լրջորեն ազդել է շարժման ղեկավար կազմի գործողությունների վրա և լուրջ կասկածներ առաջացրել միմյանց նկատմամբ։
Հասմիկ Բիշարյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...