Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Բացահայտվել է հանցագործության 183 դեպք

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 21-ից 24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 183 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 19, պաշտոնեական կեղծիքի՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 12, հոգեկան ներգործության՝ 11, բնակարանային գողության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, խուլիգանության, ինքնիրավչության և սառը զենքի հայտնաբերման՝ 3-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, անհետաձգելի միջամտության որոշման կամ պաշտպանական որոշումը չկատարելու, շրջանառությունն արգելված թփեր, բույսեր աճեցնելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնավնասման, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, փաստաթղթեր կեղծելու ու դատական ակտը չկատարելու՝ 2-ական, ավազակության, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, թմրամիջոցի մաքսանենգության, սուտ մատնության, արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքի, պաշտոնատար անձի կողմից իր վրա դրված պարտականությունները դիտավորյալ չկատարելու, շրջակա միջավայրին վնաս պատճառելու, անձին ազատությունից ապօրինի զրկելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, 16 տարին չլրացած անձին սեռական հարաբերություն առաջարկելու և անառակաբարո գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և ավազակության 2-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 46 պատահար. 6 մարդ զոհվել է, 61-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։