ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հակասություններ ունե՞ն Հայաստանին զինելու հարցում
Հայաստանին զինելու հարցում ԱՄՆ-ն և Ֆրանսիան բավականին լուրջ տարաձայնություններ ունեն։ Մինչ Մակրոնը Հայաստան զենք է ուղարկում, ավելի սրելով հարաբերություններն Ադրբեջանի հետ, ԱՄՆ-ից քննադատություն է հնչում պաշտոնական Փարիզի այս գործողությունների դեմ՝ Հայաստանի զինումը նոր գրգռող տարր համարելով։
Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Հայաստանն իրավունք ունի պաշտպանվել և զենք գնել Ֆրանսիայից, կամ այլ երկրներից, բայց քանի որ կողմերը մոտ են խաղաղության պայամանգրի կնքմանը, Ֆրանսիայի այս քայլը նոր գրգռող տարր է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։
Ըստ Ուորլիքի՝ Ֆրանսիան Հայաստանի հետ սպառազինության մատակարարման գործարք պետք է կնքեր Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։
«Ցավալի է, որ երբ մոտենում են խաղաղության համաձայնագրի կնքմանը, նման քայլը խառնում և ավելի է բարդացնում բանակցությունները»,- «Նյուզ էյ էմ»-ի հետ զրույցում ասել է Ուորլիքը։
Ամերիկացի համանախագահը միտումնավոր չի անդրադառնում այն հանգամանքին, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո մի քանի անգամ ավելի շատ զենք է գնել, քան Հայաստանը, և ներկայումս հենց Ադրբեջանն է վտանգ ներկայացնում բանակցությունների համար։
Ըստ երևույթին, եթե Փարիզը սեփական շահերն առաջ է մղում փորձելով ամրապնդել Հայաստանի պաշտպանունակությունը ընդդեմ Ադրբեջանի, Միացյալ Նահանգներն այս հարցում ունեն սեփական նկատառումները և փորձում է Հայաստանին նոր զիջումներ պարտադրելու գնով խաղաղության համաձայնագիր ստանալ, որից հետո Ռուսաստանի դուրս մղումը հարավկովկասյան տարածաշրջանից արդեն տեխնիկայի հարց է դառնում։
Նույնիսկ այս մի տարրական հարցում երկու երկրների անհամաձայնությունը վկայում է, որ Հայաստանը լրջագույն խնդիրներ ունի, իսկ Արևմուտքը ոչ թե այդ խնդիրները լուծում է, այլ ավելի է խորացնում։
Լիլիթ Աղեկյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...