Ադրբեջանը հատուկ քննարկում է կազմակերպել՝ «Հայաստանի հանքարդյունաբերության բնապահպանական հետևանքները» թեմայով
Զանգելանում անցկացվող Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների համագործակցության ֆորումի երկրորդ օրը տեղի է ունեցել «Հայաստանի հանքարդյունաբերության բնապահպանական հետևանքները» թեմայով քննարկում։
Իր ելույթում Բնապահպանության և բնական պաշարների նախարարության հասարակական խորհրդի քարտուղար Ամին Մամեդովը նշել է, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, ինչի մասին բազմիցս զգուշացվել է։ Նա նշել է, որ թեև Հայաստանի բնական ռեսուրսները բավականին փոքր են, սակայն նրա բաժինը տարածաշրջանում շրջակա միջավայրին հասցված վնասի մեջ մեծ է:
«Հայաստանում արդեն որոշակի շարժում կա։ Նրանք իրենք սկսեցին տեսնել, թե հանքարդյունաբերությունը որքան վնաս է հասցնում բնությանը և էկոլոգիային։ Հուսով ենք, որ հայկական հասարակական կազմակերպությունները դրականորեն կմոտենան այս հարցում համագործակցությանը»,- հայտնել է նա։
Նշենք, որ Ամին Մամեդովը Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ հանդես եկած հայկական կազմակերպություններին շնորհակալություն հայտնած Environmental Protection First կոալիցիայի նախաձեռնողն է։ Ինքը ռուսախոս հայտնի բլոգեր է, որը հաճախ հանդես է գալիս վրացական և ռուսական մեդիաներում։ Նա պարբերաբար անդրադառնում է Ամուլսարի, Քաջարանի հանքավայրի, ինչպես նաև Ողջի գետին հասցված «ահռելի» չափերի «բնապահպանական» վնասների մասին մանիպուլյատիվ բնույթի ապատեղեկատվություններով։
Վերոնշյալ քննարկման ժամանակ Ձեռնարկատիրության և շուկայական տնտեսության աջակցության հիմնադրամի ղեկավար Սաբիթ Բագիրովը նշել է, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը թափանցիկ և հաշվետվողական չի։
«Ընդհանուր առմամբ 26 ընկերություն է ներկայացված հանքարդյունաբերության ոլորտում, բայց այդ ընկերությունների մասին տեղեկություններ չկան, և հնարավոր չէ մուտք գործել Հայաստանի վիճակագրական գործակալության կայք, քանի որ կամ այդ տեղեկատվությունը բաց չէ, կամ թաքցվում է։ Նրանք արգելում են մուտք գործել կայք Ադրբեջանից, այդ իսկ պատճառով անհնար էր ստանալ այդ տեղեկատվությունը»,- շեշտել է նա։
«Ադրբեջանի քարտեզագիրներ» հասարակական միության նախագահ Մուգաբիլ Բայրամովը նշել է, որ Հայաստանի հանքարդյունաբերության վերաբերյալ երեք լեզվով ներկայացված քարտեզի հայերեն լեզվով պատրաստման նպատակն է հրավիրել հայկական հասարակական կազմակերպություններին համերաշխություն դրսևորել շրջակա միջավայրի վնասների դեմ։ Բայրամովը հավելել է նաև, որ այդ քարտեզի վրա ճշգրտումներ են արվում, և արդեն բոլորին հասանելի այդ տեղեկատվությունը կրկին կներկայացվի շատ ավելի ճշգրիտ և ընդլայնված տեսքով։
Նախիջևանի պետական համալսարանի ուսանողական երիտասարդական կազմակերպության նախագահ Ազիզ Գասիմովը անդրադարձել է Հայաստանի կառուցած մետալուրգիական գործարանին։ Նա նշել է, որ Նախիջևանի Սադերակ թաղամասի 23 հազար բնակիչներ կանգնած են այդ գործարանի թափոնների և օդի աղտոտվածության վտանգի առջև։
Ադրբեջանի կառավարական շրջանակների կողմից վերահսկվող ՀԿ-երի, բնապահպանների, փորձագետների կողմից վերջին երկու տարիների ընթացքում բազմաթիվ կոչեր են հնչել Ամուլսարի հանքի շահագործումը թույլ չտալու, ԶՊՄԿ-ի, Ագարակի կոմբինատի և Արարատի մարզում մետալուրգիական գործարանի կառուցումը դադարեցնելու վերաբերյալ։ Ավելին, կարողացան հասնել նրան, որ Սոթքի բաց հանքի շահագործումը դադարեցվեց, իսկ Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը կասեցվեց եւ տեղափոխվեց այլ վայր։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...