Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Քաղաքականություն

Ադրբեջանն ակտիվորեն զինվում է Եվրամիության երկրների օգնությամբ

Մինչ Հայաստանի գործող իշխանությունները քննարկում են Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անելու հնարավորությունները, Ադրբեջանն ակտիվորեն զինվում է նույն այդ Եվրամիության երկրների օգնությամբ։

«Բաքուն և Հռոմը հարաբերությունների նոր էջ են բացում»,- ասել է Ալիևն Իտալիայի պաշտպանության նախարար Գույդո Կրուզետտոյի հետ հանդիպմանը, իսկ իտալացի պաշտոնյան Ադրբեջան էր մեկնել՝ իր հետ տանելով իտալական արտադրության ռազմատրանսպորտային օդանավ։

Բազմաֆունկցիոնալ տրանսպորտային ինքնաթիռը կարող է օգտագործվել տարատեսակ ռազմական խնդիրների և առաջադրանքների կատարման համար՝ ներառյալ բեռների և զորքերի փոխադրում, դեսանտավորում, բժշկական տարհանում։ Այն կարող է փոխադրել մինչև 11,3 տոննա բեռ, կամ՝ մինչև 60 զինվոր։ Սա միակ օդանավը չէ, որ Ադրբեջանը ստանալու է իտալական «Լեոնարդո» ընկերությունից, ևս մեկը սպասվում է առաջիկայում։

2022 թվականից սկսած Ադրբեջանն ու Իտալիան ստորագրել են գործակցության մեծ համաձայնություն։ Իտալիան Եվրոպայում ադրբեջանական գազի խոշոր գնորդներից է, նաև Հունգարիայի հետ միասին լրջորեն աջակցում է Եվրամիությունում Ադրբեջանին՝ առնվազն վերջին դեպքով արգելափակելով խաղաղության եվրոպական մեխանիզմին Հայաստանի հասանելիությունը։

Մի կողմից եվրոպական կառույցներն Ադրբեջանի նախագահին բռնապետ են անվանում, կոչեր հնչեցնում, մյուս կողմից չափազանց հարմարավետ համագործակցում Ալիևի հետ, ինչը վկայում է Արևմուտքի երկերեսայնության փաստը, իսկ Հայաստանի գործող իշխանություններին այդ հանգամանքը թերևս ամենևին չի հետաքրքրում, նրանք շարունակում են ամեն կերպ Հայաստանի հետագա ընթացքը կապել Եվրամիության հետ՝ չհասկանալով, որ մեր երկիրն ընդամենը գործիք են դարձնում գլոբալ առևտրի մեջ։

Անահիտ  Թամանյան