Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը
Հասարակություն

Ջավախահայերի պատվիրակությունն այցելել է սփյուռքի նախարարություն

Այսօր՝ մարտի 26-ին, սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանն ընդունեց ջավախահայերի պատվիրակությանը, որի կազմում էին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, «ՋԱՎԱԽՔ» հայրենակցական միության հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավետիսյանը, գործարար Արամ Սանոսյանը, Վրաստանի հայ գործարարների միության նախագահ, գործարար Սամվել Աղեկյանը, Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայկական հասարակական կազմակերպությունների համակարգող Արտակ Գաբրիելյանը, պատմաբան Վահե Սարգսյանը, «ՋԱՀ» իրավաբան Արմեն Եսոյանը, «ՋԱՀ» գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը, «ՋԱՀ» հոգաբարձուների խորհրդի համակարգող Հովհաննես Հովհաննիսյանը, «ՋԱՀ» ներկայացուցիչ, գործարար Գրիգոր Տաշչյանը (ՌԴ Պերմի երկրամաս), «ՋԱՀ» համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ, գործարար Սերգեյ Վանցյանը: Ճանաչողական հանդիպման գլխավոր նպատակը Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի նորանշանակ առաջնորդի հետ ծանոթությունն էր ու ջավախահայության հիմնախնդիրների լուծման ուղիների հետ կապված հարցերի քննարկումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ Բաբկեն Տեր-Գրիգորյանը կարևորեց նախարարության աջակցությունը Ջավախքի հայության համայնքային, մշակութային, կրթական հարցերի լուծմանը, նշեց, որ առաջիկայում ևս սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը կշարունակի այդ ուղղությամբ աշխատանքներ տանել. «Կան բազմաթիվ խնդիրներ, որ պետք է քննարկվեն մեր վրացի գործընկերների հետ ամենաբարձր մակարդակներում և լուծումներ ստանան: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ»:

Մաղաքիա վարդապետ Ամիրյանը նշեց, որ սփյուռքի նախարարության հետ վաղուց է համագործակցում, դեռևս Արգենտինայի թեմում աշխատելու տարիներից և հավելեց. «Հուսով եմ, որ այն մեծ փորձառությունը, որ Արգենտինայից եմ բերել, կօգնի հաղթահարել դժվարությունները: Վստահ եմ, որ պիտի առաջ տանեմ կրթական, մշակութային հարցերը: Ես գալիս եմ ծառայելու համար: Հուսով եմ, որ կկարողանամ օգտակար լինել»:

Քննարկման ընթացում անդրադարձ կատարվեց համայնքի առջև ծառացած խնդիրներին, մարտահրավերներին: Հյուրերը շնորհակալություն հայտնեցին արդյունավետ հանդիպման համար, որոշվեց քննարկումներն ավելի հաճախակի և շարունակական դարձնել: