Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձը կապել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վերադարձի հետ։ Նա այդպես է պատասխանել Ադրբեջանում Կանադայի դեսպան Քևին Համիլթոնի դիտարկմանը ԼՂ հայերի վերադարձի իրավունքի մասին։ Ադրբեջանի նախագահն ասել է, որ այդ իրավունքը պետք է փոխադարձաբար ապահովվի և պետք է վերաբերվի նաև «Արևմտյան Ադրբեջանի համայնքին»։
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեզը Ալիևը վաղուց է շրջանառում, այսօր էլ պահանջում է «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգության ապահովում՝ օտարերկրյա միջնորդական առաքելության երաշխավորությամբ։
Հայաստանում պետք է տեղակայվեն զինված ուժեր այն երկրից, որը դաշնակից է Ադրբեջանին ու վայելում է վստահություն։ Պարզ է, որ այդպիսի երկիր կարող է լինել միայն Թուրքիան։ Այսկերպ, ոչ միայն ադրբեջանական բնակչությունն է տեղավորվելու Հայաստանում, այլև թուրք-ադրբեջանական զորակազմ, ինչը վերջ կդնի Հայաստան պետության գոյությանը։ Բաքուն նաև պահանջում է «արևմտյան ադրբեջանցիների» ադրբեջաներենով կրթության իրավունքի ապահովում։
Ընդամենն օրեր առաջ Հայաստանում իշխող վարչախումբը հայտարարում էր, թե պատրաստ է մեկ ամսում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ալիևը Սահմանադրության փոփոխության պահանջից զատ նորերն է առաջ քաշում։ Մի կողմից, անընդունելի պահանջներ բերելով, նա ապակայունացնում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, մյուս կողմից էլ՝ միջազգային հիքմեր ստեղծում նոր ռազմական էսկալացիայի համար։ Առավել ևս, որ Հայաստանում իշխող ապիկար խառնամբոխը դարձել է Բաքվի ձեռնասուն խամաճիկը։
Լալա Միսկարյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...