Ուշագրավ պատկեր Ֆրանսիայի ընտրություններում
Երեկ ավարտվեց Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, որը սենսացիոն արդյունքներ ունեցավ։ Առաջին փուլում հաղթանակ տարած աջերը՝ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելլայի գլխավորությամբ, երկրորդ փուլից հետո միայն երրորդ տեղում են։
Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունում հաղթել է ձախ կուսակցությունների կոալիցիան՝ Նոր ժողովրդական ճակատը՝ ստանալով 182 մանդատ։ Երկրորդ տեղում է նախագահ Էմանուել Մակրոնի Միասին կոալիցիան՝ 168 մանդատով։ Մարին Լը Պենի Ազգային միություն-ը դարձել է երրորդը, խորհրդարանում այն ներկայացված կլինի 143 պատգամավորով։ Հանրապետականները կարող են 45 մանդատի հույս ունենալ, իսկ մնացած ուժերը միասին ստացել են 39 մանդատ։
Առաջին փուլից հետո Մակրոնն ու ձախերը պայմանավորվածության հանգեցին, տարբեր ընտրատարածքներում 200-ից ավելի թեկնածուներ ինքնաբացարկ հայտարարեցին, որ իրար չխանգարեն, արդյունքում փակեցին աջերի հաղթանակի ճանապարհը։ Սա է իրական քաղաքականությունը։
Ըստ ամենայնի, Մակրոնն ու Մելանշոնը կոալիցիա կկազմեն։ Ու թեպետ Ֆրանսիայի նախագահն այս ընտրություններում նախորդի համեմատ զգալի հետընթաց է արձանագրել, ըստ վերլուծաբանների, նրան կահաջողվի խաղալ ձախերի դաշինքի հակասությունների վրա։
Կիսելով իշխանությունը՝ նախագահն ավելի ամրապնդվեց իր դիրքերում։ Ֆրանսիայի հայ համայնքի և հենց Հայաստանի համար երկրորդ փուլի արդյունքները վատ չէին։ Ժամ-Լյուկ Մելանշոնը բազմիցս հանդես է եկել հայամետ հայտարարություններով, իսկ Ադրբեջանի նկատմամբ քաղաքականության մեջ ավելի կոշտ է, քան նույնիսկ Մակրոնը։ Եվ այդ հանգամանքը կարող է դրական ազդել հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման վրա։
Նարինե Սահակյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...