Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Սպորտ

Արմեն Գրիգորյան. «Կարատեն մատաղ սերնդին տալիս է այն ամենը, ինչն անհրաժեշտ ու կենսական է». մրցումների մասնակցությունը հովանավորում է ԶՊՄԿ-ն

Արևելյան մարզաձևերից մարզկենտրոնում գործում է Սյունիքի մարզի շոտոկան կարատեի ֆեդերացիայի «Պանտերա» ակումբը (մարզիչ՝ Արմեն Գրիգորյան): Ա.Գրիգորյանը 1990-ականների կեսերից է սկսել մարզչական գործունեությունը: Այն ժամանակ կարատեն նոր-նոր էր սկսել դուրս գալ ընդհատակից: Մինչ այդ (ավելի ստույգ՝ խորհրդային տարիներին այդ մարզաձևով բացահայտ չէին պարապում), քանզի համարվում էր վտանգավոր մարզաձև: Գործունեության ընթացքում նա մշտապես տարբեր դասընթացների մասնակցելով՝ որակավորում է ստացել, նաև մարզչական գործունեության թույլտվություն Հայաստանի կարատեի ֆեդերացիայի կողմից:

«Պանտերա» ակումբի առաջին պարապմունքները սկսել են 30-35 սաներով, աստիճանաբար նորերը եկան, այժմ ավելի քան 100 սան է պարապում ակումբում, որոնցից վեցը՝ աղջիկ: Վերջիններիս թիմում կան մրցումների հաղթողներ՝ Նունե Հարությունյան (Հայաստանի քառակի չեմպիոն է): Ակումբի պատանի մարզիկների տարիքը տատանվում է հինգից մինչև 24 տարեկան: Պարապմունքներն անց են կացվում Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում:

– Ֆիզիկական ի՞նչ պատրաստականությամբ են ներկայանում ակումբ, երբ ցանկություն են հայտնում այդ մարզաձևով զբաղվելու,- առաջին հարցս այս էր՝ ուղղված մարզիչ Արմեն Գրիգորյանին:

«Ֆիզիկապես թույլ երեխաներ էլ կան: Հեռախոսները շեղում են դեռահասների ուշադրությունը մարմնակրթությունից, ֆիզիկական աշխատանք կատարելը երկրորդ պլան է մղվում: Սերունդն ահավոր ծույլ է մեծանում, ֆիզիկապես տկար են, քաշի հետ կապված խնդիրներ ունեն: Բայց ճիշտ աշխատելու դեպքում այդ ամենը կարգավորվում է: Չի կարող չկարգավորվել, որովհետև կարատեն մատաղ սերնդին տալիս է այն ամենը, ինչն անհրաժեշտ ու կենսական է, ամենակարևորը՝ կամքի ուժ, կարգապահություն, պատասխանատվություն: Այս ամենը դժվար է գերագնահատել աճող սերնդի ներդաշնակ զարգացման համար, որովհետև տղաները վաղը, մյուս օրը պիտի մեկնեն զինծառայության և պաշտպանեն մեր հայրենիքը»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:

«Պանտերա» ակումբի սաները պարբերաբար մասնակցում են մրցումների, մրցանակային տեղեր գրավում: Օրինակ՝ Թբիլիսիում կայացած մրցումներից, որին մասնակցում էին Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության մարզիկներ, կապանցի կարատեիստները հինգ մրցանակային տեղ են զբաղեցրել՝ երկու առաջին, մեկ երկրորդ, երեք երրորդ: Ավելի ներկայացուցչական ու պատասխանատու մրցման՝ Վենետիկում միջազգային մրցաշարի են մասնակցել ակումբի չորս սան: Ճիշտ է, շուտ դուրս մնացին մրցապայքարից, բայց մրցակարգ ձեռք բերելը մի այլ կարևոր հանգամանք է:Այս համատեքստում մարզիչը նշում է, որ տարվա ընթացքում մարզիկն ութից-տասը մրցման պիտի մասնակցի՝ նորմալ կարգավիճակ ձեռք բերելու համար:

Մրցումների մասնակցությունը հովանավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (գլխավոր տնօրեն՝ Ռոման Խուդոլիյ):

Արդեն նշեցինք, որ ակումբի սաներն անհրաժեշտ ֆիզիկական պատրաստություն են ստանում, ինչը նրանց օգնում է՝ հաջողությամբ հաղթահարելու զինվորական կյանքի առաջին դժվարությունները: Մարզիչը նաև տեղեկացրեց, որ իր սաներից տասը ծառայում է Հայոց ազգային բանակում, և ինքը միշտ հետաքրքրվում է նրանց զինվորական առօրյայով:

Կարատեն օլիմպիական մարզաձև դառնալուց հետո աշխարհում էլ ավելի մեծ մասսայականություն է վայելում: Բացի այդ՝ Հայաստանը վերջերս Եվրոպայի չեմպիոն ունեցավ: Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ այս երկու հանգամանքի շնորհիվ հանրապետությունում ավելի մեծ ուշադրություն կդարձվի մարզաձևին:

Վահրամ Օրբելյան