Իրանը խորացնում է ՌԴ հետ կապերը. ի՞նչ է սպասվում Հայաստանին
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե Իրանը պատրաստ է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր ստորագրել հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովում:
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին, և, անկասկած, կամրապնդենք այդ հարաբերությունները», - հավելել է Իրանի ընտրված նախագահը:
Պուտինի հետ զրույցի ընթացքում Փեզեշքիանն ընդգծել է BRICS-ում, Շանհայի համագործակցության կազմակերպությունում, ԵԱՏՄ-ում և միջազգային ու տարածաշրջանային հարթակներում երկու պետությունների համագործակցության կարևորությունը։ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների այս խորացումը, նշենք, հակոտնյա է ՀՀ գործող վարչախմբի արևմտամետ քաղաքականությանը։
Մինչ Փաշինյանը ձգտում է հեռանալ ՀԱՊԿ-ից, և, որպես հետևանք, ԵԱՏՄ-ից, Իրանն ավելի է խորացնում հարաբերությունները, իսկ Հայաստանը դիտարկվում է որպես կամուրջ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև։ Զարմանալի չէ, որ Պուտինի հետ զրույցից հետո Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի հետ։ Պաշտոնական վարկածով, զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին:
Փաշինյանն ու Փեզեշքիանը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել: Իսկ, թե իրականում ինչ է խոսվել, ինչ է նշել Իրանի նախագահը, հաստատապես չի հաղորդվելու։ Բայց, որ հարաբերություններում որոշակի խնդիրներ կան, հերքելն անհնար է։
Ինեսա Ասլանյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...