Հյուսիսային պողոտայում երեք օտարերկրացու են ծեծել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 13-ի գիշերը՝ ժամը 4.50-ին, ՆԳՆ ոստիականության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել է, որ Հյուսիսային պողոտայում իրենց ծեծի են ենթարկել։
Ժամը 6.36-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից է հաղորդում ստացվել. շտապօգնության խումբը Թումանյան փողոցից մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխել 25-ամյա կնոջ և 38 ու 36 տարեկան երկու տղամարդու՝ երեքն էլ օտարերկրյա քաղաքացի։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ Թումանյան փողոցում չորս անհայտ անձինք անհիմն վիճաբանել են նրանց հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել և ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել են 42 տարեկան երկու տղամարդ։ Նրանք Աբովյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, այնուհետև կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:
Հանգամանքները պարզվում են:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից