Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»
Տնտեսություն

Հայաստանի խոշոր հարկատուներ. 2024թ. հունվար-հունիսին մուծված հարկերի ծավալն աճել է 2.96%-ով, առաջատարը ԶՊՄԿ-ն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է  2024թ. հունվար-հունիս ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 64.05 մլրդ դրամ՝ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 84.07%-ով կամ 29.25 մլրդ դրամով։ 2023թ. հունվար-հունիսին ընկերությունը նույնպես առաջինն էր։

Երկրորդ տեղում է Մոբայլ Սենթր Արթը՝ 32.33 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +16.5 մլրդ կամ +104.21%։ 2023թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը վեցերորդն էր։

Երրորդ տեղում է Գազպրոմ Արմենիան՝ 27.59 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ -3.04 մլրդ կամ -9.94%։ 2023թ. հունվար-հունիսին ընկերությունը երկրորդն էր։

Գրանդ Տոբակոն չորրորդ տեղում է՝ 23.58 մլրդ դրամ՝ +3.37 մլրդ դրամ կամ +16.70%։ 2023թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը ցուցակի 3-րդ հորիզոնականում էր։

Հինգերորդ տեղում է Փրիթի Ուեյ ընկերությունը (Վեստա), որը պետբյուջե է վճարել 17.68 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.95 մլրդ դրամով կամ 12.41%-ով։ 2023թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը 7-րդն էր։

Վեցերորդ տեղում է Ամերիաբանկը, որը պետբյուջե է վճարել 17.52 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 2.35 մլրդ դրամով կամ 11.81%-ով։ 2023թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը 4-րդն էր։

Յոթերորդ տեղում է Վիվա Արմենիան, որը պետբյուջե է վճարել 10.7 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 2.55 մլրդ դրամով կամ 31.28%-ով։ 2023թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը 13-րդն էր։

Ութերորդ տեղում է Սի Փի Էս Էներջի Գրուպը, որը պետբյուջե է վճարել 9.76 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անում՝ 1.55 մլրդ դրամով կամ 13.69%-ով։ 2023թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը 8-րդն էր։

Սոֆթ Կոնստրակտն 9-րդն է՝ 9.33 մլրդ դրամ՝ +3.66 մլրդ դրամ կամ +64.48%։ 2023թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը ցուցակի 21-րդ հորիզոնականում էր։

Սիթին եզրափակում է տասնյակը, ընկերությունը բյուջե է մուծել 9.23 մլրդ դրամ հարկ, 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.84 մլրդ դրամով կամ 24.87%-ով։ 2023թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը 15-րդն էր։

Առաջին տասնյակում տեղ է զբաղեցրել մեկական ընկերություն հանքարդյունաբերության, առևտրի, ծխախորտագործության, բանկային, տեխնոլոգիական և հեռահաղորդակցության ոլորտներից։ 2-ական ընկերությամբ ներկայացված են էլեկտրոնիկայի վաճառքի և էներգակիրների ոլորտները։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 221.78 մլրդ դրամ հարկ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 33.95 մլրդ դրամով կամ 18.07%-ով:

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը  532.28  մլրդ դրամ է, ինչը 38.74 մլրդ դրամով կամ 7.85%-ով ավել է 2023թ. համադրելի ցուցանիշից։

1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 900.4 տրլն դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 25.88 մլրդ դրամով կամ 2.96%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 24.63%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 59.12%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 26/07/24 դրությամբ՝ 388.40 դրամ), ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 571.0 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 1.37 մլրդ դոլար և 1,000-ի կողմից՝ 2.32 մլրդ դոլար։

Հայաստանի խոշոր հարկատուներ. 2024թ. հունվար-հունիսին մուծված հարկերի ծավալն աճել է 2.96%-ով, առաջատարը ԶՊՄԿ-ն է