Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»
Աշխարհ

Զանգվածային բախումներ Վենեսուելայում. ընդդիմությունը բողոքում է Մադուրոյի վերընտրման դեմ (լուսանկարներ)

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այն բանից հետո, երբ Վենեսուելայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի գիշերը գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին հայտարարել է ընտրությունների հաղթող, հազարավոր ընդդիմադիրներ դուրս են եկել մայրաքաղաք Կարակասի և այլ քաղաքների փողոցներ՝ բողոքելու: Տեղի են ունեցել բախումներ ոստիկանների և զինվորականների հետ։

Protests erupt in Venezuela after disputed Maduro election victory

«Սկզբում նրանք հարվածում էին կաթսաներին ու թավաներին՝ ի նշան բողոքի, որ նախագահ Մադուրոն իրեն հաղթող է ճանաչել։ Հետո լարվածությունը սկսեց աճել», - հայտնել է BBC-ի թղթակիցը Կարակասից։

Protests break out as Maduro declared winner of disputed Venezuela election

Հազարավոր ցուցարարներ ոտքով երթի են ելել, ոմանք՝ անցել են բազմաթիվ կիլոմետրեր, դեպի կենտրոն և նախագահական պալատ: Փողոցներում այրվել են մեքենաներ, անվադողեր, աղբ։ Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և զինված ոստիկանների միջև։

Venezuela opposition says its victory is irreversible, protests turn  violent – Euractiv

Ոստիկանությունն ու զինվորականները փակել են նախագահականի շրջակայքի փողոցները և կիրառել ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ։ Ցուցարարները պատասխանել են` քարեր և դյուրավառ նյութեր նետելով: Ցուցարարները վանկարկել են «Ազատությո՛ւն» և «Այս կառավարությունը կընկնի՛» արտահայտությունները, պոկել և այրել Մադուրոյի՝ պատերից ու սյուներից կախված դիմանկարները։

Venezuela Election 2024 in Photos: Protests Erupt After Maduro Claims  Victory - Bloomberg

Վենեսուելայի Ազգային ընտրական խորհրդի տվյալների համաձայն՝ գործող նախագահը հավաքել է ձայների 51,2%-ը, իսկ միասնական ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսը՝ 44%-ը։ Սակայն անկախ էքզիթ փոլերը ցույց են տվել, որ Գոնսալեսի օգտին քվեարկել է ընտրողների մոտ 65%-ը, իսկ Մադուրոյի օգտին՝ 14%-31%-ը:

Ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն երկուշաբթի լրագրողներին ասել է, որ վերահաշվարկը, որն ընդդիմությունն անցկացնում է ինքնուրույն, ցույց է տալիս Գոնսալեսի ջախջախիչ հաղթանակը: Նրա խոսքով՝ Գոնսալեսը հավաքել է 6,27 միլիոն ձայն, իսկ Մադուրոն՝ ընդամենը 2,75 միլիոն։  Մաչադոն պարզաբանել է, որ ընդդիմությունը ընտրատեղամասերից ունի արձանագրությունների 73%-ի պատճենները։

Мачадо, Гонсалес

Ինչպես նշում է AFP-ն, ընդդիմության առաջնորդները փողոցային բողոքի ակցիաների կոչ չեն արել. դրանք բռնկվել են ինքնաբուխ:

Death toll mounts in Venezuelan anti-Maduro protests

 

Նիկոլաս Մադուրոն երկուշաբթի մասնակցել է Ազգային ընտրական խորհրդի նիստին, որը հաստատել է նրա վերընտրությունը հաջորդ յոթ տարում։

 

Մի շարք երկրներ հրաժարվել են ճանաչել Մադուրոյի հաղթանակը. խոսքն առնվան Լատինական Ամերիկայի 12 երկրի մասին է: Նրանք պահանջել են անհապաղ գումարել Ամերիկյան պետությունների կազմակերպության մշտական խորհրդի նիստ: Մինչդեռ Վենեսուելան այդ երկրներից հետ է կանչել իր դիվանագետներին:

Protests erupt in Venezuela as questions grow over strongman Maduro's  victory - KTVZ