Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Քաղաքականություն

«Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» գաղափարական հենքը պետք է լինի հայապահպանությունը

Հայաստանի իշխանություններն այս տարվա սեպտեմբերի 17-ից 20-ը Երևանում Համաշխարհային հայկական երկրորդ գագաթաժողով են անցկացնելու, որին շուրջ հազար անձինք են հրավիրված տարբեր երկրներից։ Սփյուռքի հետ հարաբերությունների կարգավորումը, հատկապես 44-օրյա պատերազմից հետո ծայրահեղ անհրաժեշտություն է։ Հարկավոր է այդ գագաթնաժողովին ներգրավել բոլոր գաղթօջախների կարող ուժերին, ավանդական ու նոր կառույցների հարաբերությունների վերբեռնումը հանուն հայապահպանությանը՝ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքում հայապահպանման ծրագրերի իրագործմանը, հայկական լոբբիստական կառույցներն օգտագործելու ի շահ ՀՀ պետականության ամրապնդման նպատակների, ինչպես նաև այն ծառայեցնելու հայկական ավանդույթների պահպանությանը։ 

Ինչպես և սպասելի էր, արդեն իսկ որոշ նախաձեռնություններ խնդիրը հանգեցնում են ամենասովորական, փող բերելու գաղափարին, ինչը միգուցե կարճաժամկետ կտրվածքում կարող է որոշակի օգուտներ տալ, բայց երկարաժամկետ կտրվածքով կարող է անարդյունավետ հետևանքներ ունենալ։ 

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների առաջարկում են այդ գագաթնաժողովի ընթացքում բարձրացնել համաշխարհային հայկական հզոր նոր կազմակերպության՝ «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծման գաղափարը։ Ավելին, առաջարկում են, որ այս կառույցի աշխատանքների առաջին ուղղությունը կարող է լինել՝ մասնավորաբար ֆինանսավորել «Շողակաթ» հեռուստաընկերության անխափան գործունեությունը։ Հիշեցնենք, որ արդեն մեկ ամսից ավելի է՝ տարաբնույթ խոսակցություններ կան «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու՝ գործունեության ֆինանսավորումը դադարեցնելու մասին։ 

Անշուշտ, չափազանց կարևոր է տասնամյակներով ստեղծված բազմամարդ հայկական գաղթօջախներում պահպանել հայկական ինքնությունը, ավանդույթները, բայց սխալ է այդ ամենը հանգեցնել միայն գումարին, բանկերին, ֆինանսներին։ Շատ ավելի կարևոր է դրա բովանդակային մասի ապահովումը, այլ ոչ միայն ձևը։ Իսկ խնդիրը միայն ֆինանսներին հանգեցնելը ինչ-որ պահի կարող է վատ ծառայություն մատուցել հայ ժողովրդին։ Առավել ևս, որ տարիներով գործող այլ ֆինանսական հաստատությունները կամ չեն կարողացել վստահության բավարար պաշար ստեղծել, կամ էլ ինչ-որ պահի, տարաբնույթ գործողությունների հետևանքով են կորցրել իրենց վստահությունը հայության շրջանում։ 

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ հայության տարբեր հատվածների միջև վստահության լուրջ ճգնաժամ կա, նման առաջարկությունը խոցելի է։ Առաջին հերթին հարկավոր է քայլեր ձեռնարկել հայապահպանության կոնտեքստում բոլորին հաշտեցման համար, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում համախմբման քայլեր ձեռնարկել, ազգային միասնության հստակ ուղեցույց ու պատկերացումներ ունենալ, որից հետո նոր միայն մտածել բանկի կամ որևէ հիմնադրամի ստեղծման ուղղությամբ։ Այլապես, այդ բանկն էլ ի վերջո կարող է վերածվել Հայաստանում գործող որևէ բանկի կամ, ինչն ավելի վատ է, մասնաճյուղի, իսկ համահայկական նշանակության խնդիրները լուծելու փոխարեն վեհ գաղափարների անվան տակ ֆինանսների կենտրոնացում իրականացնի, գումարներն էլ հոսեն մի կամ մի քանի անձանց գրպանները, այլ ոչ անհրաժեշտ նպատակների իրականացմանը։ Իսկ «Շողակաթ» հեռուսատեսության մասով կարելի է հայ բարերարների ուշադրությունը սևեռել այդ սուրբ գործին։

 «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» գաղափարական հենքը պետք է լինի ոչ թե միայն ֆինասական հոսքերը, այլ այդ միջոցների ճիշտ կառավարումն ու նպատակային՝ հայապահպանությանն ու ազգային ավանդույթների պահպանման ծրագրերի իրագործմանը։ Այդ բանկը պետք է լինի ոչ թե միայն բանկային կառույց, այլ պետք է դոմինանտ լինի հոգևորը, մշակույթը և կրթությունը։

Միայն այս դեպքում կհաջողի՝ «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծումը։