Գրաքննությունը Հանրային ռադիոյում սաստկանալու է
Հանրային ռադիոյի շուրջ զարգացումները դեռ երկար հանգիստ չեն թողնելու հանրային կյանքը։ Հիշեցնենք, օրերս Հանրային հեռարձակողի խորհուրդը երկրորդ փորձից ռադիոյի տնօրեն ընտրեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, վերջին 28 տարում արտերկրում բնակվող և ԱՄՆ քաղաքացի Արմեն Քոլոյանին, իսկ վերջին վեց տարում ռադիոյի տնօրեն աշխատած Գարեգին Խումարյանից ազատվեցին։ Պատճառը, ինչպես և պարզ էր ի սկզբանե գրաքննությունն էր, որ վարչախումբը փորձում էր ներդնել հանրային ռադիոյում։
Գարեգին Խումարյանը հայտարարել էր, թե 2021 թ. խորհուրդն «անպարկեշտ առաջարկություն» է արել՝ գրաքննության մասին․ Խորհուրդը նախօրեին հրապարակել է իր իսկ նամակը՝ ուղղված հանրային ռադիոյի արդեն նախկին տնօրենին։ Նույնիսկ իրենց կյանքում գրաքննության բազմաթիվ դեպքեր տեսած մասնագետների համար այդ նամակի գոյությունն ու բովանդակությունը կարելի է շոկ համարել։
Սևով սպիտակի վրա՝ Արա Շիրինյանը Գարեգին Խումարյանից պահանջում էր հրաժարվել օբյեկտիվ լրատվությունից, ազատվել անհնազանդ կադրերից։ Խորհուրդն, օրինակ, պնդել է սահմանամերձ բնակավայրերից լրագրողների նյութերը խուճապի և անկառավարելիության տրամադրություններ են ստեղծում, ընդ որում, եթե անգամ դրանք օբյեկտիվ են։
Նյութերն, ըստ կարգավորող մարմնի, արհեստականորեն սրել են ներքաղաքական իրավիճակը, խաթարել հասարակական կայունությունն ու թուլացրել սահմանամերձ բնակչության պաշտպանունակությունը։
Այժմ հանրային ռադիոն նոր տնօրեն ունի. վստահաբար կարելի է ասել, որ գրաքննության նոր ալիք է բարձրանալու, անհնազանդ լրագրողներին և աշխատակիցներին ազատելու են, իսկ հանրային ռադիոն վերածելու են հանրային հեռուստատեսության կրկնօրինակի, որտեղ վաղուց այլևս օբյեկտիվ լրատվության նշույլ գոյություն չունի։
Սերինե Գալոյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...