Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»
Տնտեսություն

200 անգամ ավելի լավ, քան արևային մարտկոցները. հրաշք գնդիկները էներգիա են ապահովում նույնիսկ արհեստական ​​լույսից

WAVJA ընկերությունը (ԱՄՆ) մշակել է նորարարական սարքեր, որոնք կարող են ծառայել որպես ժամանակակից ֆոտոբջիջների անալոգներ։ The Cooldown հրատարակությունը խոսել է նոր արտադրանքի մասին, գրում է Focus.ua-ն։

Փոքրիկ գնդիկները, որոնց չափերը տատանվում են 2,54 սմ-ից մինչև գրեթե 10,16 սմ, կարող են օգտագործել և՛ արևի լույսը, և՛ արհեստական ​​լույսը էլեկտրաէներգիայի վերածելու համար: Ըստ ընկերության գործադիր նախագահ Շերին Չենի՝ Ֆոտոնային էներգիայի համակարգ կոչվող այդ տեխնոլոգիան օգտագործում է առաջադեմ նյութերի մի քանի շերտեր, սակայն նա չի մանրամասել, թե ինչ նյութեր:  Ըստ մշակողի` դրանք 30 անգամ փոքր են, բայց միևնույն ժամանակ, ավելի քան 200 անգամ ավելի արդյունավետ, քան ֆոտոգալվանային բջիջները, ինչպես նաև 7,5 անգամ ավելի հզոր, քան գոյություն ունեցող արևային մոդուլները։

Գնդիկները տեղադրված են քառակուսի ձևով սարքի վրա, որը լույսը էլեկտրականության վերածող համակարգի մաս է կազմում: Հետաքրքիր է այն, որ արտաքին կուտակման մարտկոցի միացումը պարտադիր չէ, քանի որ այդ նորարարությունը ինքնուրույն մարտկոցային համակարգ է: Բայց եթե ձեզ անհրաժեշտ է միացնել այլ էլեկտրամատակարարում, ապա դա կարելի է անել տարբեր ձևերով: Ֆոտոնային էներգիայի համակարգը ունակ է լիցքավորել պլանշետներն ու հեռախոսները։

Չենն ասել է, որ այդ 20 գնդիկներից կազմված սարքը ներկայումս փորձարկվում է: Եթե ​​տեխնոլոգիան իրականում կարողանա մատակարարել անհրաժեշտ էներգիան, ապա դա իսկական առաջընթաց կլինի արևային էներգիայի ոլորտում, քանի որ այդ սարքը 60 անգամ ավելի հզոր կլինի, քան նույն չափի արևային մարտկոցը։ Համաձայն իր կայքում հրապարակված գրառման՝ ընկերությունը փնտրում է գործընկերներ, որպեսի սկսի իր տեխնոլոգիան գործնական կիրառման մեջ ներդնել՝ սնուցման սարքերից մինչև արդյունաբերական կայանքներ:


Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]