Իրանին պատերազմ պետք չէ, իսկ Իսրայելը կրկին սրելու է իրավիճակը
Ամերիկյան Politico պարբերականի տեղեկություններով, Իրանի իշխանությունները կարող են մտքափոխվել Իսրայելի վրա զանգվածային հարձակման հարցում։ Հրապարակման մեջ ասվում է, որ վերջին օրերին Բայդենի վարչակազմն աշխատել է դիվանագիտական ուղիներով՝ ներգրավելով իր մերձավոր արևելյան դաշնակիցներին ու համոզելով Թեհրանին՝ վերանայել Իսրայելի վրա ռազմական հարձակման իր որոշումը։
ԱՄՆ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյա ասել են, որ իրենք զգուշացրել են Իրանին, որ զանգվածային հարվածը միայն կբորբոքի լարվածությունը և կարող է հանգեցնել երկու երկրների միջև ուղիղ առճակատման: Պարբերականը նշում է, որ ԱՄՆ պաշտոնյաներն ասել են, որ ակնկալում են իրանական որոշակի պատասխան Իսմայիլ Հանիեի սպանությանը, սակայն Թեհրանը, կարծես, մտափոխվել է, և ԱՄՆ-ն մոտ ապագայում մեծ հարձակում Իսրայելի վրա չի ակնկալում:
Մի քանի օր շարունակ մամուլը գուժում է, որ Իրանը 24, 48 կամ 72 ժամերի ընթացքում մեծ հարձակում է գործելու Իսրայելի վրա։ Շատ վերլուծաբաններ էլ նկատում էին, որ նոր հարձակումն առանձնապես չի տարբերվելու ապրիլին ձախողված հրետակոծությունից, երբ Թեհրանը սեփական դեմքը փրկելու համար մի քանի հարյուր հրթիռ արձակեց Իսրայելի ուղղությամբ, որոնք գրեթե բոլորն էլ խոցվել էին օդում։ Իսրայելը, սեփական շահերից ելնելով սրում է իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ փորձելով ներքաշել նաև իր դաշնակից ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ի այլ երկրների, իսկ ոչ Իրանին, ոչ տարածաշրջանի որևէ այլ երկրի լայնածավալ պատերազմ անհրաժեշտ չէ։
Միևնույն ժամանակ, Թեհրանը սեփական դեմքը փրկելու լրջագույն խնդիր ունի, իսկ բուն Թեհրանում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պահպանության տակ գտնվող բնակելի համալիրում «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդի ոչնչացումը ռեպուտացիոն ծանր հարված էր Իրանի համար։
Այժմ էլ, ըստ ամենայնի, կամ դեմքը փրկելու մեղմ գործողություն կիրականացնեն, կամ էլ, ինչ-ինչ պատճառաբանություններ բերելով, որևէ քայլի չեն դիմի։ Խնդիրն այն է, որ նույնիսկ դա չի հանգստացնելու Իսրայելին, որը շարունակելու է քչփորել մեղվի բույնը։
Հեղինե Ոսկանյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...