Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Քաղաքականություն

ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Կատարի ղեկավարները համատեղ հայտարարությամբ դիմել են Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի ղեկավարներն Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը կոչ են արել օգոստոսի 15-ին Դոհայում կամ Կահիրեում վերսկսել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները։ Այս մասին ասված է Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համատեղ հայտարարության մեջ։

«Մենք երկու կողմերին կոչ ենք անում օգոստոսի 15-ին վերսկսել հրատապ բանակցությունները Դոհայում կամ Կահիրեում, որպեսզի լրացվեն մնացած բացերը և համաձայնագրի իրականացումը սկսվի առանց որևէ հետաձգման», - ասվում է հայտարարության մեջ:

Միջնորդները հայտարարել են Գազայում հրադադարի և իսրայելցի պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի վերջնական նախագիծ ներկայացնելու պատրաստակամության մասին։ Փաստաթուղթը հիմնված է Բայդենի կողմից առաջ քաշված և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2735 բանաձևով աջակցվող սկզբունքների վրա։

«Մենք երեքս և մեր թիմերը մի քանի ամիս ջանասիրաբար աշխատել ենք շրջանակային համաձայնության հասնելու համար, որը ներկայումս բանակցությունների փուլում է և միայն անհրաժեշտ է վերջնական տեսքի բերել իրականացման մանրամասները:Որպես միջնորդներ՝ մենք պատրաստ ենք, անհրաժեշտության դեպքում, ներկայացնել վերջնական առաջարկ՝ իրականացման հետ կապված առկա խնդիրները լուծելու այնպես, որ բավարարի բոլոր կողմերի ակնկալիքները»,- ընդգծել են երեք երկրների ղեկավարները։

Մայիսի 31-ին Բայդենը հայտարարել էր Գազայի հատվածում խաղաղ կարգավորման վերաբերյալ նոր համաձայնագրի նախագծի պայմանները, որը բաղկացած է երեք փուլից։ Առաջինը նախատեսված է վեց շաբաթվա համար և ներառում է կրակի ամբողջական դադարեցում, իսրայելական զորքերի դուրսբերում բնակեցված շրջաններից, պատանդների ազատում ՀԱՄԱՍ շարժման կողմից՝ իսրայելական բանտերից հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց: Այս ընթացքում կողմերը պետք է սկսեն բանակցությունները, և հրադադարը կգործի մինչև փոխըմբռնման հասնելը։ Երկրորդ փուլը ներառում է բոլոր պատանդների, այդ թվում՝ զինվորականների ազատ արձակումը։ Երրորդ փուլը Գազայի հատվածի վերականգնումն է և զոհված իսրայելցիների աճյունների փոխանցումը հարազատներին։