Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել է սկանդալային տեղեկությունները
Հայաստանի ԱԳՆ-ն վերջապես հաստատել է տեղեկությունները, որ 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի հետ փաստաթուղթ է ստորագրվել Գորիս–Կապան մայրուղու վրա սահմանային վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ։
2024–ի օգոստոսի 1-ից Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչությունը պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը «Զվարթնոց» օդանավակայանի անցակետում։ Մինչ այդ ՌԴ սահմանապահները սկսել էին հեռանալ Սյունիքից, մասնավորապես` Գորիս–Կապան–Ճակատեն հատվածից, որտեղ տեղակայված էին։ Դրա համար հիմք էր հանդիսացել 2024 թվականի մարտի 1-ի հայկական կողմի համապատասխան դիմումը։
Ըստ տարածված տեղեկությունների, ռուս սահմանապահները Սյունիքում և հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում հենակետեր ստեղծել էին Նիկոլ Փաշինյանի խնդրանքով։ Ինքը՝ Փաշինյանն ամիսներ առաջ խորհրդարանում պնդում էր, թե որևէ իրավական հիմք չկա ռուսական հենակետների գոյության համար։ Հարցը սրվել էր Ներքին Հանդում տեղի ունեցած դեպքից հետո, երբ հայկական կողմը չորս զոհ էր տվել։ Իշխանությունները ռուսական կողմին մեղադրել էին ինքնիրավչության մեջ, պնդել, թե ԵՄ դիտորդներին թույլ չեն տվել մուտք գործել Ներքին Հանդի տարածք։
Պարզվում է, որ Փաշինյանն այս հարցում էլ ստում էր։ Դեռ 2021 թվականին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ոչ պաշտոնական հուշագրի տեքստ էր հրապարակել, որը հայկական կողմը չէր հաստատել։ Միայն այժմ ԱԳՆ-ից նշել են, որ նման փաստաթուղթ կա, սակայն չեն կարող այն ներկայացնել, քանի որ ԱԳՆ-ում չի գտնվում։ Ըստ ամենայնի, հուշագիրը ստորագրվել է պաշտպանության նախկին նախարար, ներկայումս ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի կողմից։
Հարությունյանը նաև մեկ այլ փաստաթուղթ էր ստորագրել, որով Գորիս-Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը փոխանցվել էր Ադրբեջանին, իսկ ԱԳՆ-ն տեղյակ չէր եղել։
Սկանդալային այդ հայտարարությունը նախկին արտգործնախարար Արա Այվազյանն էր արել օրեր առաջ։ ՀՀ իշխանություններն այդ փաստաթղթի վերաբերյալ էլ որևէ մեկնաբանություն չէին արել։
Սիրան Ավետիսյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...