«Վախեր ունեն. այս մարդկանց «սրբության սրբոցը» բացառապես իշխանությունն է». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Տարածաշրջանը եռում է, այս իրավիճակում Հայաստանի ղեկավարը սոցիալական տիրույթում ցուցադրում է ընտանեկան պատմություններ կամ էլ մայթերի ու ճանապարհների հարց է քննարկում: Ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարությունն այսքան անհոգ: Քաղաքագետ Արա Պողոսյանն ասում է՝ իշխանությունների վարքագիծն ունի բացատրություն:
«Հայաստանի Հանրապետությունը օրվա իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականության արդյունքում զրկվել է սուբյեկտայնությունից: Որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ, տարածաշրջանային գործոն՝ Հայաստանն այս պահին պարզապես գոյություն չունի: Իշխանությունների գործողությունների, վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվել է այս իրավիճակում: Նրանք ի զորու չեն և արտաքին դերակատարների կողմից լիազորված չեն կարծիք արտահայտել տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: Հայաստանի իշխանությունների, մասնավորաբար՝ ԱԳՆ-ի, կառավարության, ԱԺ նախագահի խոսույթը, կարծեք թե, բացառապես այն շրջանակում է, որտեղ իրենց թույլ է տրված խոսել: Իմ տպավորությամբ, ամենակարևոր իրադարձությունների ժամանակ նրանք լռում են այնքան ժամանակ, մինչև իրենց թույլ կտան խոսել: Սա վկայությունն է, որ Հայաստանը զրկված է գործոն լինելու հնարավորությունից, և իշխանությունների վարքագիծն էլ այս տրամաբանության մեջ է՝ զբաղեցնել ժողովրդին մանր կենցաղային խնդիրներով, որպեսզի իրենցից ակնկալիքներ չգեներացվեն, և ինչ-որ մի օր իրենց հարց չուղղվի, թե ի՞նչ է կատարվում մեր երկրում, մեր երկրի շուրջ և աշխարհում, ո՞րն է Հայաստանի ռազմավարությունը տարածաշրջանում և դրանից դուրս, բարեկամ և թշնամի պետությունների հետ: Այս հարցերին իրենք չունեն պատասխաններ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:
Հայաստանի իշխանությունների օրակարգում շարունակում է մնալ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հարցը: «Վստահ եմ, որ ցանկանում են փոխել Սահմանադրությունը, բայց գիտեն մեկ բան, որ Սահմանադրության հանրաքվեն իրենց համար կարող է լինել նաև վստահության հանրաքվե: Այն կարող է նաև ճաքեր առաջացնել իրենց իշխանության մեջ: Այս մարդկանց «սրբության սրբոցը» բացառապես իշխանությունն է, վստահ եմ՝ այն պահին, երբ կհամարեն, որ կան բարենպաստ պայմաններ հանրաքվեն իրենց ուզած սցենարով տանելու, այն կդառնա իրականություն: Պատահական չէ, որ սկսել են խոսել 2026, 2027 թվականների մասին: Բացառված չէ, որ կփորձեն ավելի շուտ իրականություն դարձնել հանրաքվեն, եթե վստահ լինեն, որ արդյունքներն իրենց համար առնվազն վտանգներ չեն ստեղծի: Պատահական չէ օրերս Ադրբեջանի կողմից հնչեցված հայտարարությունը, որ Փաշինյանը Ադրբեջանի կառավարության հետ քննարկել է Սահմանադրության փոփոխության հարցը: Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանից այս թեզը հնչել է, ինչը նշանակում է, որ, այո, այն օրակարգում կա, բայց կան նաև վախեր: Շատ ենք մեր հասարակությանը պախարակում անտարբերության համար, բայց վստահ եմ, որ կան գծեր, որտեղ հասարակությունն իր ամենանուրբ բջիջներով զգում է իրեն հետապնդող դժբախտությունները: Իսկ Սահմանադրության փոփոխությունն այդ դժբախտությունների մի նոր վերակենդանացումն է լինելու, որովհետև Սահմանադրության փոփոխություն երրորդ պետության պարտադրանքով նշանակում է ինքնիշխանության վերացում, կապիտուլ յացիա»,-եզրափակում է քաղաքագետ Արա Պողոսյանը:
Անդրադառնալով տարածաշրջանին՝ ընդգծում է, որ Իրանը հստակ է հայտարարել՝ պատասխան լինելու է: «Ինչպիսին կլինի պատասխանը, գիտեն բացառապես Իրանում: ԱՄՆ-ն (և ոչ միայն) բազմիցս տարբեր ժամկետներ է նշել, թե երբ կարող է Իրանը «պատասխանել» Իսրայելին, բայց այդ ժամկետներն իրականություն չեն դարձել: Կարծում եմ՝ Իրանն այս պահին գնում է հոգեբանական պատերազմի սկզբունքով: Հոգեբանական պատերազմի իմաստը հակառակորդին բարոյապես մաշեցնելն է, նրան ստիպել կատարել ավելի մեծ ծախսեր, քան նա ի զորու է, և անհրաժեշտ պահին հարվածել: Իմ ուսումնասիրությունների ընթացքում իրանական քաղաքականության վերջին առնվազն 30 տարվա ընթացքում չեմ հիշի Իրանի կողմից չմտածված քայլեր, շտապողականություն, արկածախնդրություն, հիմա էլ բացառություն չէ: Վստահ եմ, որ Իրանը բավականին խորքային մոտեցում ունի այս հարցում և գնում է դեպի անսպասելին»,-նշում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...