Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Սպորտ

Հայտնի են Նոայի և Փյունիկի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում երեկ Աթենքում պարտվեց ԱԵԿ-ին նվազագույն հաշվով, բայց հաղթեց ընդհանուր դիմակայությունում 3-2 հաշվով և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ։

Նույն օրը Երևանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում նվազագույն հաշվով հաղթեց ղազախական «Օրդաբասիին» և երկու խաղերի արդյունքում առավելության հասնելով 2-0 հաշվով՝ դուրս եկավ որակավորման փլեյ-օֆֆ փուլ:

«Նոայի» մրցակիցը որակավորման փլեյ-օֆֆ փուլում կլինի Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկ» ակումբը, որն այսօր արտագնա հաղթանակ տարավ Ջենարո Գատուզոյի «Հայդուկի» նկատմամբ՝ 1-0 հաշվով։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 0-0 հաշվով։ 

«Փյունիկի» մրցակիցը որակավորման փլեյ-օֆֆ փուլում կլինի Սլովենիան ներկայացնող «Ցելյե» ակումբը, որը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում ընդհանուր դիմակայությունում 2-3 հաշվով զիջել է իռլանդական «Շեմրոկին»։ Վերջինս կշարունակի պայքարը ԵԼ-ի փլեյ-օֆֆում։

 
Նշենք, որ փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 22-ին, պատասխան խաղերը՝ 29-ին։ «Փյունիկն» ու «Նոան» առաջին հանդիպումը կանցկացնեն սեփական հարկի տակ։

 

Աղբյուր  ArmSport.am