Արա Աբրահամյանը հայ գերիների հարցով դիմել է Պուտինին
Բաքու պետական այցի նախօրեին, Ռուսաստանի հայերի միությունը դիմել է Ռուսաստանի նախագահին՝ խնդրելով, բանակցությունների ընթացքում բարձրացնել Ադրբեջանում պահվող հայերի, այդ թվում Արցախի նախկին ղեկավարների հարցը:
ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի.
Ադրբեջան կատարելիք Ձեր այցի հագեցած օրակարգում, ինչպես հայտնի է, բազմաթիվ օրախնդիր հարցեր կան, որոնք վերաբերվում են տարածաշրջանային և միջազգային քաղաքականությանը, այդ թվում՝ ադրբեջանահայկական կարգավորումը:
Ավելի քան 100 հազար բռնի տեղահանված հայերի, Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության, ինչպես նաև մի քանի տասնյակ գերիների, որոնց թվում՝ Ադրբեջանի կողմից գրեթե մեկ տարի ապօրինի պահվող ԼՂՀ ղեկավարության ներկայացուցիչների ճակատագիրն անհանգստացնում է ոչ միայն աշխարհի հայությանը, այլև բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն բարու և արդարության, մարդասիրական գաղափարների նկատմամբ: Ռուսաստանը, ռուս գրակյանության և մշակույթի, քաղաքական և պետական առաջավոր գործիչները միշտ աչքի են ընկել դրանով:
Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի.
Ռուսաստանի Դաշնության միլիոնավոր հայազգի քաղաքացիների անունից դիմում եմ Ձեզ, որպես մեր նախագահի, խնդրանքով՝ Արդրբեջան կատարելիք Ձեր պետական այցի ընթացքում անդրադառնալ այս հարցերին: Վստահ ենք, որ դրանք Ձեր մշտական ուշադրության տակ են: Ձեր անձնական հեղինակությունը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հարաբերությունների որակը մեզ հուս է տալիս, որ այս հարցերում դրական առաջընթաց կլինի: Հատկապես դա վերաբերվում է Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Մանուկյանի, Լևոն Մնացականյանի և մյուսների ճակատագրին»:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...