Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Վիդեո

Թոշակառուները կարող են 280 դրամով լիարժեք սնվել. Երևանում սոցիալական ռեստորան բացվեց

Նորաբաց սոցիալական ռեստորանն այսօր 13 աշխատակից ունի, որոնցից 5–ը 60–ն անց են։
 
Թոշակառուների համար Երևանի կենտրոնում 280 դրամով լիարժեք ճաշելն արդեն հնարավոր է։ 6 ամիս տևած շինարարությունից հետո մատչելի սննդով սոցիալական ռեստորանն այսօր իր դռները բացեց ոչ միայն թոշակառուների, այլև մյուս քաղաքացիների համար։
Социальная столовая в Еревaне - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2024
Երևանում բացված սոցիալական ռեստորանը
Ծրագրի գաղափարը «Արտ Լանչ» ցանցի սեփականատեր Բակուր Մելքոնյանինն է, որն անձամբ է թոշակառուներին ներկայացնում ճաշացանկը։
Социальная столовая в Еревaне - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2024
Երևանում բացված սոցիալական ռեստորանը
«Ռեստորանում երկու հոսքագիծ կա, մեկը մեր «Արտ Լանչի» սովորական գներով է, մյուսը` շատ ցածր գներով` թոշակառուների համար։ Սովորական մարդն այստեղ ուտելով օգնում է, որ այստեղից եկած եկամուտը դրվի մյուս հոսքագծի վրա»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մելքոնյանը։
Владелец сети Арт ланч Бакур Мелконян - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2024
Բակուր Մելքոնյան
Օրինակ` այստեղ 90 դրամով հնարավոր է ուտել 1 բաժին հնդկաձավար, 190 դրամով` կոտլետ, 170 դրամով` կարտոֆիլի խյուս և այլն։ Յուրաքանչյուր տարեց հնարավորություն ունի նաև նվեր ընտրելու, որը թողել են մյուս հոսքագծի հաճախորդները։ Նվերներն այստեղ սուրճի, քաղցրավենիքի, պիցցայի, հյութի ու ֆրեշի տեսքով են։
Социальная столовая в Еревaне - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2024
Երևանում բացված սոցիալական ռեստորանի ճաշերը
Նվերների գներն էլ են մատչելի։ Օրինակ` 50 դրամով կարելի է մի բաժակ սուրճ նվիրել տարեցներին։ Ծրագիրը հաճելիորեն զարմացրել է տարեցներին, որոնք արդեն իսկ համտեսում և դրական գնահատական են տալիս ճաշատեսակներին։ Ասում են` այնքան մատչելի է, որ ընտանիքի անդամների համար էլ են տանում։
Социальная столовая в Еревaне - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2024
Երևանում բացված սոցիալական ռեստորանի ճաշերը
«Շատ հաճելի է մեզ նման ծրագիրը։ Շատ համով սնունդ են տալիս ու այնքան լավ են սպասարկում, որ ուզում ես էլի գալ։ Շատ կուզեի, որ բոլոր տեղերն էլ բացեն, մարդիկ գնան, օգտվեն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց 66–ամյա Ժորա Պետրոսյանը։
Социальная столовая в Еревaне - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2024
Երևանում բացված սոցիալական ռեստորանը
Ծրագիրն աջակիցների պակաս չունի։ Բացման արարողությանը մասնակցում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, որը կամավորական սկզբունքով սպասարկում է տարեցներին։
Социальная столовая в Еревaне - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2024
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը սոցիալական ռեստորանում սպասարկում է հաճախորդներին
«Երբ մի քանի ամիս առաջ Բակուր Մելքոնյանն ասաց այս ծրագրի մեկնարկի մասին, դեռևս նախարար եղած ժամանակ խոստացա, որ մի քանի ժամով կգամ և կաշխատեմ։ Այսօր նախարար չեմ, բայց խոստումը մնում է խոստում»,–ասաց Քերոբյանը։
Социальная столовая в Еревaне - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2024
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը սոցիալական ռեստորանի աշխատակիցների հետ
Նախկին նախարարաը վստահ է, որ այժմ բիզնես ոլորտում ընկերությունների հասունությունը չափվում է սոցիալական ծրագրերով։
Սոցիալական ռեստորանն այսօր 13 աշխատակից ունի, որոնցից 5–ը 60–ն անց են։
Социальная столовая в Еревaне - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2024
Տեսանյութն՝ այստեղ