Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Քաղաքականություն

Հայաստանը կլանող աշխարհաքաղաքական բախման հորձանուտը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արևմուտքի ու Ռուսաստանի միջև աշխարհաքաղաքական լարվածությունը դրսևորվում է ոչ միայն Ուկրաինայում, այլև հետխորհրդային ողջ տարածքում ու հատկապես Հարավային Կովկասում։

Այսպիսի բարդ իրավիճակում արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը կարող են ճակատագրական լինել։ Դրա համար էլ Վրաստանը փորձում է որոշակի բալանս ապահովել, ամբողջովին չնետվել Արևմուտքի գիրկը, միաժամանակ բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Վրաստանը զերծ է մնում նաև Ռուսաստանին շատ մերձենալուց, ինչը Արևմուտքի հակազդեցությունը կարող է առաջ բերել պատժամիջոցների ու այլ սահմանափակումների գործարկման տեսքով, որն էականորեն կբարդացնի վրացական տնտեսության վիճակը։ Ու հիմա, չնայած Արևմուտքում Թբիլիսիի վարած քաղաքականությունից որոշակի դժգոհություններին, Վրաստանը ոչ միայն կարողանում է զերծ մնալ պատերազմի թատերաբեմ դառնալուց, այլև նույնիսկ տնտեսական ձեռքբերումներ ունենալ՝ միաժամանակ համագործակցելով արևմտյան երկրների ու Ռուսաստանի հետ։

Առկա իրավիճակում Ադրբեջանը ևս փորձում է իր «խաղն» առաջ տանել: Առավել ևս, որ Արցախը հայաթափելուց, արցախահայության նկատմամբ պատերազմական հանցագործություններ իրագործելուց, ՀՀ ինքնիշխան տարածքից հատվածներ օկուպացնելուց հետո փաստացի դեռ մնում է անպատիժ։ Այսպես կոչված միջազգային հանրությունը աչք է փակում Ալիևի իրագործած հանցագործությունների առաջ։ ԵՄ-ում անգամ եվրահանձնաժողովի նախագահի շուրթերով Ալիևին հռչակում են վստահելի գործընկեր ու նրան խնդրում, որ ավելացնի գազի մատակարարումը դեպի Եվրոպա։ ԵՄ պաշտոնյաները նույնիսկ աչք են փակում այն նախազգուշացումների վրա, որ ռուսական գազը Ադրբեջանի միջոցով ավելի թանկ գնով կարող է հայտնվել եվրոպական շուկայում։ Ավելին, այս պարագայում եվրոպական բազմաթիվ ընկերություններ շարունակում են ներդրումներ իրականացնել Ադրբեջանի էներգետիկ սեկտորում։ Եվրոպային մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հետ մեկտեղ Ադրբեջանը սերտորեն աշխատում է նաև Ռուսաստանի հետ, դրա արդյունքում էլ Բաքուն հասավ նրան, որ ռուս խաղաղապահները դուրս եկան Արցախից։ Իսկ օրերս պետական այցով Ադրբեջան ժամանեց ՌԴ նախագահը. այցի ժամանակ ստորագրվեց վեց փաստաթուղթ՝ երեք համաձայնագիր և երեք հուշագիր, ընդունվեց նաև համատեղ հայտարարություն։

Տարբեր վերլուծաբաններ նկատում են, որ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հավանաբար քննարկվել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը և Ադրբեջանի տարածքով ռուսական ռազմարդյունաբերական համալիրի համար արևմտյան տեխնիկապես կարևոր բաղադրիչների մատակարարումը։ Եթե այդպիսի օրակարգի մասին խոսակցություն լիներ մեկ այլ երկրի դեպքում, ապա Արևմուտքում մեծ աղմուկ էին բարձրացրել՝ տնտեսական պատժամիջոցների սպառնալիք բարձրացնելով։ Բայց արևմտյան համայնքը ամեն կերպ փորձում է խնայել Ադրբեջանին։ Ավելին, արևմտյան երկրների բազմաթիվ բարձրաստիճան ներկայացուցիչներ պատրաստվում են մասնակցել նոյեմբերին Բաքվում սպասվող COP29 կլիմայական համաժողովին։

Ու այս ամենը տեղի է ունենում այնպիսի իրավիճակում, երբ Հայաստանը խախտում է արտաքին քաղաքական հավասարակշռությունը և ծանրաձողը թեքում դեպի Արևմուտք։ Իսկ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը տեղի է ունենում ոչ թե առկա պոտենցիալի օգտագործման միջոցով, այլ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հաշվին։ Բայց Արևմուտքն, ինչպես համոզվում ենք ժամանակի ընթացքում, կոնկրետ անվտանգային ու տնտեսական երաշխիքներ չի խոստանում, միայն Հայստանին սատարող հայտարարություններ են հնչում, ու փոխարենը լարվում են Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, ինչը շատ վտանգավոր է։ Լարվածությունն այն աստիճանի է հասել, որ ՌԴ ԱԳՆ-ից սկսել են արդեն հույս հայտնել, թե Հայաստանը ԵԱՏՄից չի հրաժարվի ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատճառով։

Այս ամենին զուգահեռ՝ հրապարակվեցին հետազոտությունների արդյունքներ, որ Ռուսաստան արտահանվող կոնյակի 90 տոկոսն անվտանգ չէ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, ու եթե Մոսկվայից որոշակի տնտեսական սահմանափակումներ կիրառվեն, ապա Հայաստանի՝ առանց այն էլ արտաքին գործոններից կախված տնտեսությունը շատ բարդ իրավիճակում կարող է հայտնվել։ Ու սա՝ այն պարագայում, երբ ՀՀ իշխանությունները մեր երկիրը նետում են աշխարհաքաղաքական բախման հորձանուտ։ Արդյունքում Հայաստանն իր վրա զգում է նաև արտաքին քաղաքական բացասական հետևանքները։

Փաստացի, ստացվում է, որ Հայաստանը կորցնում է իր սուբյեկտայնությունն այն աստիճանի, որ մեզ վերաբերող հարցերը քննարկվում են առանց մեզ, ու հայկական կողմի կարծիքը որևէ կերպ հաշվի չի առնվում։ Բաքվում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև քննարկվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, ու դրանից հետո խոսվում է ոչ թե դրա շուրջ Հայաստանի դիրքորոշումը ճշտելու մասին, այլ հայտարարվում է, թե հայկական կողմն ուղղակի կտեղեկացվի քննարկման արդյունքների մասին։ «Խոստումնալից» ընթացք է, ինչ խոսք...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում