Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Քաղաքականություն

Պաշտոնական Երևանը վաղուց է մեղավորներ փնտրում իր սխալներն արդարացնելու համար, ի սկզբանե մեղավոր կարգեցին զինվորականներին, ապա բանակի շատ ղեկավարներ արդեն ճաղերի հետևում են․ Արշակ Կարապետյան

Սեփական սխալների մեղքը Ռուսաստանի վրա բարդելու հերթական փորձ: Այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գնահատել պաշտոնական Երևանի արձագանքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։ Լավրովն օրերս նշել էր, որ Երևանը սաբոտաժի է ենթարկում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ առկա պայմանավորվածությունները։ Ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն կոշտ էր արձագանքել, Ռուսաստանին կոչ անելով սաբոտաժի չենթարկել կայունությունը Հարավային Կովկասում։

«Սա պաշտոնական Երևանի կողմից սեփական սխալների, ռազմավարական սխալ հաշվարկների մեղքը ուրիշների, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի վրա բարդելու հերթական օրինակն է»,- ասել է Զախարովան: Նա մեջբերել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, որին ավելի վաղ հղում էր արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Զախարովայի խոսքով՝ այս ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ Ըստ Զախարովայի, հայկական կողմի խնդրանքով որոշվեց երկաթուղային հաղորդակցության գործարկումը չկապել ավտոմոբիլային հաղորդակցության հետ։ 2023 թ. հունիսին Մոսկվայում կայացած վերջին հանդիպման ժամանակ հաստատվել են իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ կողմերի ինքնիշխանության և իրավասության սկզբունքները, ինչը պնդում էր հենց Երևանը։ Նրա խոսքով՝ Երևանը հեռացել է նախկինում համաձայնեցված դիրքորոշումներից, սկսել է պնդել ՌԴ սահմանապահների ներկայության հարցում «փոխադարձության» սկզբունքը՝ պահանջելով, որ նրանք լինեն ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական կողմում: «9-րդ կետի հակառակ՝ Հայաստանի ներկայացուցիչները հրաժարվել են համաձայնեցնել ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության ուժերի կողմից տրանսպորտային հաղորդակցության վերահսկողության իրականացումը»,- հայտարարել է Զախարովան: Նա հավելել է, որ հետագայում Հայաստանի իշխանությունները գնացին իրենց նոր` արևմտյան բարեկամների հետևից և փաստորեն սառեցրին եռակողմ աշխատանքային խմբում համատեղ աշխատանքը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ, պաշտոնական Երևանը վաղուց է մեղավորներ փնտրում իր սխալներն արդարացնելու համար։ Եթե պատերազմում կրած պարտության համար ի սկզբանե մեղավոր կարգեցին զինվորականներին, ապա բանակի շատ ղեկավարներ արդեն ճաղերի հետևում են, այս ռեսուրսը սկսեց սպառվել։ «Հաջորդ մեղավորը որոշեցին դարձնել Ռուսաստանին։ Իհարկե, դա սխալ որոշում էր, մտերիմ դաշնակցի հետ վիճել չարժեր, բայց իշխող թիմում դա չէին հասկանում»,- նշել էր Կարապետյանը։ Նա ասել էր, որ եթե չլիներ ռուս ժողովուրդը, չէր լինի ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ Հայաստանի Հանրապետությունը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ճեպազրույցում անդրադարձել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, նշել, թե հանրապետության առջև դռները բաց են լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար: «Վերջին հաշվով, բացի ՀԱՊԿ–ից և Ռուսաստանից, ՀՀ–ի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ չկան։ Դա փորձարկվել է ոչ թե տարիներով, այլ դարերով, և դա գնահատել է հայ ժողովուրդը», - ասել էր Զախարովան։

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ավելի վաղ էր հայտնել, թե ՀԱՊԿ-ի դեմ ՀՀ իշխանությունների քայլերն աղետի կարող են հանգեցնել։ Ըստ Կարապետյանի, հարկավոր է հեռացնել գործող իշխանություններին, ապա քրտնաջան աշխատել անվտանգության այն համակարգի շրջանակներում, որը ստեղծվել է 30 տարվա ընթացքում։ «Նկատի ունեմ ռազմավարական գործընկեր՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը։ Եթե այս կազմակերպության գործելակերպը որևէ առումով դժգոհություն է առաջացնում, ապա կարիք չկա «սառեցնել» մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,- ասել էր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։