Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Քաղաքականություն

Նոր շռայլություններով ծաղրում են հանրությանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում հանրային միջոցներն արդյունավետ օգտագործելու և իշխանությունների աշխատանքի թափանցիկության հարցը միշտ ակտուալ են եղել։ Երբ Փաշինյանն ընդդիմադիր էր, այն ժամանակվա իշխանություններին մեղադրում էր, որ հանրային միջոցները վատնվում են, պետական համակարգը ուռճացված է ու աշխատում է ոչ արդյունավետ։ Նրա «սիրելի» թեմաներից մեկն էլ ծառայողական մեքենաների հարցն էր։ Նա ԱԺ ամբիոնից բերում էր Դանիայի խորհրդարանի օրինակը, որտեղ ընդամենը 1 ծառայողական մեքենա կա։ Ընդդիմադիր Փաշինյանի պահանջն այն էր, որ Հայաստանում լինի ընդամենը 30-35 ծառայողական ավտոմեքենա, այն էլ՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար։

Բայց, ինչպես մյուս թեմաներում, այս հարցում ևս Փաշինյանը հակասում է ինքն իրեն և անում ժամանակին իր ասածի հակառակը։ Նրա իշխանությունը ոչ միայն չի կրճատում ծառայողական ավտոպարկը, այլև մեկը մյուսի հետևից նոր ու թանկարժեք մեքենաներ է գնում։ Անցած 6 տարվա ընթացքում ծառայողական մեքենաների պարկը շարունակաբար թարմացվել է, ու պետական բյուջեից միլիարդավոր դրամներ են ծախսվել դրա համար: Հիմա էլ Փաշինյանի կառավարությունը որոշել է գնել Volvo XC90 ներկայացուցչական ամենագնացներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 43,8 միլիոն դրամ է՝ մոտ 110 000 դոլար: Դրա համար ծախսվելու է ահռելի գումար՝ 1 միլիարդ 38 միլիոն դրամ։ Ու նույնիսկ պարզ էլ չէ, թե որ գերատեսչությունների համար են այս մեքենաները գնում։ Մյուս կողմից էլ՝ հիմնավորված չէ նման ահռելի գումարի ծախսը ընդամենը 49 մեքենա գնելու համար, քանի որ ներկայում օգտագործվող մեքենաների շահագործման հետ կապված խնդիր չկա։ Ավելին՝ նախատեսվում է նոր մեքենաների մատակարարումը շարունակել մինչև նոյեմբեր, պետբյուջեից նոր գումար ևս կտրամադրվի այս նպատակի համար։

Հենց այստեղ է, որ Դանիայի օրինակը պետք է դնել Փաշինյանի աչքի առաջ։ Եթե խոսք լիներ որևէ կարևոր հարց լուծելու մասին, ապա Փաշինյանը կսկսեր մատնանշել, թե այդքան գումար չունեն, կամ էլ կառավարությունից կսկսեին խոչընդոտներ հարուցել, որ այդ գումարները չծախսվեն թիրախային ուղղություններով։ Օրինակ՝ կառավարությունը չի ցանկանում հավել յալ գումար ներդնել մեր երկրի ապագայի զարգացման՝ մասնավորապես կրթության ու գիտության ոլորտում։ Փոխարենը իշխանությունները ծխածածկույթ են ստեղծում, թե իրենց պես ոչ ոք ուշադրություն չի դարձրել կրթության և գիտության ոլորտին։ Փաշինյանն էլ կառավարության նիստում ընդգծում է, թե ուսուցիչները պետք է 400 հազար դրամ գումար ստանան, ու ինքը խրախուսում է, որ նրանք գնան ատեստավորվեն ու բարձրացնեն իրենց աշխատավարձը։ Խոսքից այնպես է ստացվում, թե ուսուցիչները չեն ցանկանում բարձրացնել իրենց աշխատավարձերը։ Այնինչ իրականում իշխանությունները խուսափում են համընդհանուր կերպով ավելացնել ուսուցիչների աշխատավարձը։ Նույնպիսի իրավիճակ է նաև գիտության ոլորտում։ Այնպիսի պահանջներ են հորինել, որ գիտաշխատողների մի մասը դուրս մնա համակարգից, ու դրա հաշվին մյուսները որոշակի բարձր աշխատավարձ ստանան։

Բայց եթե հարցը վերաբերում է սեփական բարօրությանը, իշխանությունները դրա համար անսպառ միջոցներ ունեն։ Ու նման որոշումներ են ընդունում հիմնականում առանց հանրության կարծիքը հաշվի առնելու։ Կառավարության նիստերում քննարկվող հարցերի 90 տոկոսից ավելին ընդունվում է չզեկուցվող ընթացակարգով։ Այսինքն, աշխատանքի թափանցիկություն և հասարակության հետ փոխադարձ կապ չի ապահովվում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում