Ադրբեջանը չի նահանջում իր պահանջներից
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարավկորեական Korea Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մշակումը մոտ է ավարտին, սակայն «Ադրբեջանը պետք է վստահ լինի, որ դա հարատև խաղաղություն է լինելու»։
«Խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին մնացած խոչընդոտն Ադրբեջանի տարածքի հանդեպ Հայաստանի սահմանադրական պահանջն է։ Երբ այս հարցը լուծվի, մենք կարող ենք առաջ շարժվել», - նշել է ադրբեջանցի պաշտոնյան։ Ամիրբեկովը նաև բացառել է Երևանի և Բաքվի միջև միջնորդների մասնակցությամբ բանակցությունների կազմակերպումը։ «Մենք չենք ակնկալում, որ որևէ միջազգային կազմակերպություն կամ երրորդ կողմ ուղղակի դերակատարություն կարող է ունենալ, խաղաղության ճանապարհին երկու պետություններին աջակցելուց բացի»։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էլ Անկարայում, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի զգալը մասը համաձայնեցված է։ Ըստ Բայրամովի, «չնայած այն հանգամանքին, որ բանակցային գործընթացում նկատվում է դրական դինամիկա, և համաձայնեցված է պայմանագրի նախագծի զգալի մասը, Հայաստանի Սահմանադրության և մի շարք այլ իրավական ակտերում Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները դեռ պահպանվում են»։
Ադրբեջանի արտգործնախարարն իր հայտարարությունն արել է Թուրքիայում, Ֆիդանի հետ բանակցություններից հետո, Թուրքիայի արտգործնախարարի լուռ համաձայնությամբ։ Փաստացի, այսկերպ խաչ է քաշվում նաև հայ-թուքրական կարգավորման հեռանկարների վրա, քանի որ երկու գործընթացները, ըստ Անկարայի կապված են իրար հետ։
Այս ֆոնին Ադրբեջանը կրկին հայկական կողմին մեղադրել է հրադադարի ռեժիմի խախտման մեջ։ ՀՀ ՊՆ-ն հերքել է ապատեղեկատվությունը։ Իսկ մեզ մնում է հերթական անգամ արձանագրել Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգի ձախողումը։
Մարգարիտա Հովակիմյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...