Օբյեկտիվությունը ծալել դրել եք տակներդ, որ ի՞նչ անեք, պարոնայք. փաստաբանը ահազանգում է
Փաստաբան Սոսե Չանդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Զգուշացում վարորդներին
Պարեկային ծառայություն իրականացնողները, իսկ ավելի կոնկրետ` մասնագիտական ցածր գիտելիքներ ունեցող, լույսի արագությամբ ինքնաոգևորվող կատարածուները, ովքեր իրենց գործառույթն ու պարտականությունները չպատկերացնելով վարորդների մեքենաները կանգնեցնելիս` հիմնականում անցնելով իրենց վերապահված բոլոր իրավունքները օրինակ` սպառնում են աղջիկներին հարց տալու համար քարշ տալ ասֆալտի վրայով/խոսքը լրագրողի մասին է/, մեկ այլ դեպքով իրավախախտում կատարած քաղաքացուն խոշտանգում, ապա փորձում են անհիմն կալանքի տանել… և էսպես բազմաթիվ դեպքերի հաջորդականությամբ անցել են ՀԱՅԵՐԻՆ վարչական պատասխանատվության ենթարկելուն։ Այսպիսով, եթե հայ եք, հայրենասեր եք, հային օգնելու ցանկություն ունեք օրինակ` բնական աղետը կանխելու կամ դրա հետևանքը վերացնելու նպատակով, ելնելով ծայրահեղ անհրաժեշտությունից մեկնում եք դեպքի վայր, օգնության ձեռք մեկնելու և այդ մասին առաջին իսկ վայրկյանից տեղեկացնում եք պարեկի հագուստի մեջ հայտնված մեկին, ապա լավ իմացեք, հային օգնելու հիմնական նպատակը պետք է չարտահայտեք, հակառակ պարագայում հետևանքները ոչ ցանկալի կլինեն։
Այ սա է ժամանակին պարեկային ծառայողների հեղինակության բարձրացման վրա օրնիբուն աշխատող, իսկ այժմ ամբողջությամբ հեղինակազրկված կառույցի իրական պատկերը, որն, ի դեպ, այս անգամ իր որոշմամբ ,,բարձր,, պահեց ժ/պ Ա. Մաթևոսյանը։
Օբյեկտիվությունը ծալել դրել եք տակներդ, որ ի՞նչ անեք, պարոնայք։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...