Փաշինյանը թուլացնում է ԱԱԾ-ն
Հայաստանի գործող իշխանությունները տոտալ անվստահություն ունեն Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ, տարբեր պատրվակներով թուլացնում են այդ կառույցը։
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) գործառույթներն այլ կառույցի փոխանցելու հերթական նախաձեռնությունն է քննարկվում։ Արտաքին հետախուզական ծառայությունն առաջարկում է մինչ այդ բացառապես ԱԱԾ-ին վերապահված մի շարք հարցեր լուծել՝ առանց այդ կառույցի վերահսկողության։ Առաջարկվում է փոխել պետական գաղտնիքի մասին օրենքը: Եթե գործող կարգավորումներով ԱԱԾ-ն է քաղաքացիներին ստուգում ու որոշում՝ ում կարող են գաղտնի տեղեկություններ տրամադրել, ում՝ ոչ, հիմա Արտաքին հետախուզությունը ցանկանում է նման որոշումներն անձամբ կայացնել՝ առանց ԱԱԾ դիմելու։
Ըստ էության, նման օրենքի ընդունման դեպքում ԱԱԾ-ին կմնա միայն «ֆուտլյարը», իսկ այդ կառույցը կդառնա ամուլ, անվտանգության հետ որևէ առնչություն չունեցող կառույց։ Նիկոլ Փաշինյանի օրոք ԱԱԾ-ից բազմաթիվ լծակներ են խլել։ Պետական պահպանության ծառայությունն ամբողջությամբ դրվել է վարչապետի հսկողության ներքո, Արտաքին հետախուզական ծառայությունն առանձնացվել է, ծանր հանցագործություններ բացահայտելու լիազորությունները ԱԱԾ-ից փոխանցել են Քննչական կոմիտեին, հիմա էլ պետական գաղտնիքի դեմ են ոտնձգում։
Իշխանության սպասարկուները պնդում են, թե ռուսական ազդեցությունն ԱԱԾ համակարգում շարունակվում է, ռուսական հատուկ ծառայությունների հետ կապերը մինչ օրս պահպանվել են, և ԱԱԾ-ին առնչվող այս և մյուս փոփոխությունները ռուսական ազդեցությունը թուլացնելու համար են։
Հակառուսական հիստերիայի պայմաններում Փաշինյանի համար հնարավորություն է բացվել հիմնովին ավերել Ազգային անվտանգության համակարգը, դնել արևմտյան հովանավորների ոտքի տակ, ինչն էլ նա անում է հետևողականորեն։
Անահիտ Միսկարյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...