Արցախի վերադարձը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային նպատակներից մեկը. ՀայաՔվե
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդը հայտարարություն է տարածել.
«33 տարի առաջ այս օրը իր հայրենիքում արժանապատիվ ապրելու համար պայքարող Արցախի ժողովրդի ընտրյալ պատգամավորները հռչակեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
Արցախի ժողովրդի ազատության պայքարի վերջնանպատակը եղել և մնում է վերամիավորումը Մայր հայրենիքի հետ․ ԼՂՀ անկախության հռչակագրում տեղ է գտել հայ ժողովրդի միասնության ձգտումը՝ որպես տրամաբանական շարունակություն ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ․ դեկտեմբերի 1-ի՝
ՀԽՍՀ-ի և Արցախի վերամիավորման մասին համատեղ պատմական որոշման։
Արցախի ազատության ու Մայր հայրենիքին միանալու գաղափարը դրվել է նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրա-իրավական հիմքերում։ Հայ ժողովրդի համար անկախ պետականություն ունենալու նպատակներից մեկն էլ եղել է նշված գաղափարի կենսագործումը, ինչն իր արտացոլումն է գտել ՀՀ Անկախության հռչակագրում։
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվել է ի պաշտպանություն այդ կենսական գաղափարի։
Ուստի մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը Արցախի ազատության, հայ ժողովրդի միասնության հիմնարար գաղափարին, խստորեն դատապարտում ենք ՀՀ գործող վարչախմբի՝ Արցախից հրաժարվելու և այն ՀՀ ինքնիշխանությանը հակադրելու ստահոդ քաղաքականությունը և, ի լուր աշխարհի, հայտարարում ենք․
• Արցախը մեր հայրենիքն է, այն պետք է լինի հայկական, և մենք շարունակելու ենք հետևողական պայքարը Արցախի վերահայացման համար,
• Արցախի կազմակերպված հանձնումն Ադրբեջանին մեծագույն հանցանք է հայ ժողովրդի դեմ, այն պետք է իրավաքաղաքական պատշաճ գնահատական ստանա Հայաստանում տեղի ունենալիք իշխանափոխությունից հետո,
• Արցախի բռնազավթումը և հայաթափումը Ադրբեջանի կողմից նաև մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություն է, որը պետք է միջազգային քաղաքական և քրեաիրավական գնահատական ստանա,
• Արցախի վերադարձը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային նպատակներից մեկը, այն պետք է ուղեկցվի արցախցիների վերադարձով և իրենց հայրենիքում վերաբնակեցմամբ, ինչը հնարավոր է արցախցիների համայնքները և հավաքական ինքնությունը պահպանելու դեպքում»:




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...