Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Քաղաքականություն

Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ ազերի դատախազի եվ ՀՀ պաշտոնյայի մտքերը նույնն են․ Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Եվրասիայի վրա կա Կովկաս անունով մի տարածք , որի բնիկները դարերով կռիվ են տվել դեպի Եվրոպա մղվող վայրենի , վաչկատուն ցեղերի դեմ ու պայքարի ընթացքում այդտեղ բնակվող ազգերի մոտ ձեւավորվել է տղամարդկայնության խստագույն հատկանիշներ , բարոյական եվ հոգեբանական թանձր նորմեր , ինքնազսպման , ինքնակատարելագործման դաժան արգելքներ եվ ֆիլտրեր։

Կովկասը բնակեցնող ազգերը որոշակի նմանություն ունեն սպարտացիների հետ , նրանք հավատարիմ են զինվորական պարտքին , հարգում են հյուրընկալության ադաթները , վեհանձն են հակառակորդի եվ անողոք թշնամիների նկատմամբ ։ Կովկասյան ռազմիկների նկատմամբ իրենց հիացական հարգանքն են արտահայտել բազմաթիվ հակառակորդներ եվ Վարդան Մամիկոնյանի ,Գեորգի Սահակաձեի , գեներալ Մադաթովի , գեներալ Լորիս Մելիքովի , Շամիլի , մարշալ Բաղրամյանի , Ռուսլան Գիլաևի ռազմական գործի հմտություններից զատ առանձնացրել են նրանց վեհությունը , ներողամտությունը , ընկածին օգնելու պատրաստակամությունը։

Ինչու եմ հիշել այս հերոս խիզախ անձանց ?: Որովհետև ,ցավոք , Կովկասից են նաև Ռուբեն Վարդանյանը եվ ՀՀ առաջին պաշտոնը ստացած մի անձ։ Թուրքական գերության մեջ հայտնված Ռուբեն Վարդանյանի գերության մասին հարցին ի պատասխան ՀՀ այդ ղեկավար կոչեցյալը , իրեն միայն հատուկ անմարդկային գալարումներով հայտարարում է , որ դեռ պետք է պարզել թէ ով է Վարդանյանին ուղարկել Հայաստան , հետո Արցախ , ինչ հանձնարարությամբ է նա հայտնվել քաղաքական կյանքում եվ այդ ամենը անում է ադրբեջանական մի քոսոտ դատախազի մեղադրական խոսքերով։

Հասկանում եք , գիտակցում եք որ Վարդանյանի վերաբերյալ ազերի դատախազի եվ ՀՀ պաշտոնյայի մտքերը նույնն են։ Վստահ եղեք , որ քաղաքական հնարավոր հակառակորդ ունենալու վախը , այդ արարածին հեռու կտանի եվ կարելի է նույնիսկ մտածել , որ նա պատրաստ չէ անել որևէ բան թշնամու զնդանում գտնվող մեծ հայասեր մարդասեր Վարդանյանին օգնելու համար , իսկ ազատման դեպքում էլ Ավրորայի մրցանակաբաշխության հովանավորը արդեն Հայաստանում կհայտնվի քննչական մարմիններում ։
Որպես վերջաբան մեջբերեմ Անդրե Մորուայի խոսքը։

Ողջ կյանքում կհանդիպեք մարդկանց, որոնց մասին զարմանքով կասեք. «Ինչո՞ւ է նա ինձ ատում։ Չէ՞ որ ես նրան ոչինչ չեմ արել»։ Սխալվում եք: Դուք նրանց հասցրել եք ամենածանր վիրավորանքը՝ դուք նրանց էության կենդանի ժխտումն եք»։