Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Սպորտ

US Open․ Սիները հաղթեց Մեդվեդևին, Շվյոնտեկը դուրս մնաց պայքարից․ հայտնի են կիսաեզրափակչի զույգերը

US Open-ում կայացավ քառորդ եզրափակիչ երկրորդ հանդիպումը, որում աշխարհի հինգերորդ ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևը հանդիպեց Իտալիայի ներկայացուցիչ, ATP-ի վարկանիշային առաջատար Յանիկ Սիների հետ։ Հանդիպումն ավարտվել է Սիների հաղթանակով չորս սեթում՝ 6:2, 1:6, 6:1, 6:4:

Կանանց մենախաղում լեհ թենիսիստուհի Իգա Սվիատեկը չի կարողացել դուրս գալ US Open-ի կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակչում նա 2։6, 4։6 հաշվով զիջեց ամերիկուհի Ջեսիկա Պեգուլային։

Այսպիսով, հայտնի դարձան կիսաեզրափակչի բոլոր զույգերը։ 

Տղամարդկանց մենախաղի կիսեզրափակչում կկայանան հետևյալ հանդիպումները՝ Թեյլոր Ֆրից և Ֆրենսիս Տիաֆո (երկուսն էլ՝ ԱՄՆ), Ջեք Դրեյփեր (Մեծ Բրիտանիա) և Յանիկ Սիներ (Իտալիա)։

Կանանց մրցապայքարում հանդես կգան Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ) — Կարոլինա Մուչովա (Չեխիա), Էմմա Նավարո (ԱՄՆ) — Արինա Սաբալենկո (Բելառուս) զույգերը։

1990 թվականից ի վեր Սիները (23 տարեկան 19 օրական) դարձել է երկրորդ ամենաերիտասարդ խաղացողը, որը հասել է կիսաեզրափակիչ Ավստրալիայի բաց առաջնություններում, Ինդիան Ուելսում, Մայամիում և ԱՄՆ բաց առաջնություններում նույն օրացուցային տարում՝ Ռաֆայել Նադալից հետո (22 տարեկան 93 օրական) 2008 թվականին։