Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Քաղաքականություն

Բաքուն նոր կեղտոտ շոու է բեմադրում Հայաստանի և Արցախի դեմ

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը հայտնել է, որ Բաքվի կողմից առևանգված և բանտում պահվող Արցախի նախկին և ներկա պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է, առաջիկայում նյութերը կփոխանցվեն դատարան։ «Քրեական գործի նյութերին ծանոթանում են ինչպես մեղադրյալները, այնպես էլ տուժողները։ Այս քրեական գործով տուժողները շատ են։ Բոլոր քննչական միջոցառումներն իրականացնելուց հետո գործը կուղարկվի դատարան՝ ըստ էության քննելու համար, միջազգային չափանիշներին և Ադրբեջանի քրեական օրենսդրությանը համապատասխան»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի ութ պաշտոնյաները՝ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել։

Այս տարվա հունիսին Բաքուն հայտարարեց այս գործերով հետաքննության ավարտի մասին։ Այդ դատավարությունը հոգեբանական ծանրագույն հետևանքներ է ունենալու Հայաստանի վրա, ամիսներ շարունակ Բաքվում պահվող հայ գերիները ենթարկվել են անմարդկային ֆիզիկական և հոգեկան խոշտանգումների, և չի բացառվում, որ դատարանում ցուցմունքներ տան ընդդեմ Հայաստանի, վարկաբեկիչ տեղեկություններ հայտնեն։ Բաքվի «իրավապահ» համակարգն այդ մասին, հաստատապես, հոգացել է։ Հենց գերիների կազմը վկայում է, որ Ադրբեջանն ի սկզբանե նման սցենար է գծել։ Արցախի նախկին երեք նախագահներ, նախկին պետքարտուղար, ԱԺ նախագահ ու ԱԳ նախարար, ՊԲ հրամանատար ու նրա տեղակալը, մարդիկ են, որոնք մեծ տեղեկությունների են տիրապետում։

Ադրբեջանն այդկերպ նաև փորձելու է ազդել ՀՀ քաղաքացիների վրա, ճնշում գործադրել։ Այս իմաստով չափազանց կարևոր է հաշվի առնել, որ այդ մարդիկ պատանդներ են, որոնք գտնվում են թշնամու ձեռքում, իսկ նրանց որևէ հայտարարություն չպետք է ընդունել հալած յուղի տեղ։ 

Սուրեն Աղասարյան