Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

2024 թ. ամառն ամենաշոգն է դարձել դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում

2024 թվականի ամառը դարձել է դիտարկումների պատմության ընթացքում ամենաշոգը։ Ըստ Կոպեռնիկոսի կլիմայի փոփոխության ծառայության՝ այս ամառը եղել է նաև ամենատաքը Եվրոպայում՝ ըստ Ցելսիուսի սանդղակի 1,54 աստիճանով գերազանցելով 1991-2020 թվականների միջին ջերմաստիճանը և 2022 թվականի նախորդ ռեկորդը։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։

Օգոստոսը դարձել է 14 ամսվա ընթացքում 13-րդ ամիսը, որի ընթացքում մոլորակի միջին ջերմաստիճանը մինչարդյունաբերական ջերմաստիճանից բարձր է եղել 1,5 աստիճանով։

Այս տարի մոլորակի միջին ջերմաստիճանն, ընդհանուր առմամբ, 0,7 աստիճանով բարձր է եղել 1991-2020 թվականների միջին ջերմաստիճանից։ Կոպեռնիկոսի կլիմայի փոփոխության ծառայության համաձայն՝ շատ մեծ հավանականություն կա, որ 2024 թվականը կդառնա ամբողջ աշխարհում երբևէ գրանցված ամենաշոգ տարին դիտարկումների պատմության ընթացքում։

Ըստ ծառայության տնօրեն Սամանթա Բերջեսի՝ ջերմաստիճանի հետ կապված ծայրահեղ եղանակային երևույթները, որոնք դիտվել են այս ամառ, ավելի ու ավելի կսաստկանան։ 

Թեև մարդկային գործունեությունը եղել է գլոբալ ջերմաստիճանի բարձրացման հիմնական պատճառը, սակայն 2023-ից մինչև 2024 թվականները ռեկորդային շոգը սաստկացել է նաև Էլ Նինյո կլիմայական երևույթի պատճառով:

BBC-ն նշում է, որ Էլ Նինյոն, որը ծովի մակերևույթի ջերմաստիճանի բնական տաքացումն է Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում, դիտվել է 2023 թվականի հունիսից մինչև 2024 թվականի մայիսը: Այս ընթացքում ծովի մակերևույթի ավելի բարձր ջերմաստիճանն ավելի շատ ջերմություն է ավելացրել մթնոլորտին: Չնայած այն այժմ ավարտվել է, սակայն գլոբալ ջերմաստիճանի բարձրացման մեջ նրա դերը կազդի ընդհանուր 2024 թվականի վրա: