Փաշինյանը չի մասնակցել ՔՊ խմբակցության նիստին
Երեկ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են սեպտեմբերի 9-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի և քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: Անդրադարձ է կատարվել Կենտրոնական բանկի խորհրդի անդամի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցերին:
Ուշագրավ է, որ օրեր շարունակ նշվում էր, թե նիստին մասնակցելու է նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ կուսակիցներին հանձնարարություններ տալու, նաև պասիվության համար կոշտ քննադատելու նպատակով։ Վերջին պահին, սակայն, Փաշինյանը հրաժարվել է մասնակցել խմբակցության նիստին, որը գումարել են ոչ թե ՔՊ գրասենյակում, այլ խորհրդարանում։ Իսկ Փաշինյանի հանձնարարությունները փոխանցել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Ըստ մեր աղբյուրի, նիստն անցել է սովորական հունով, քննարկել են, թե ինչպես են հակադարձելու ընդդիմության գործողություններին, ինչ նախագծեր են քվեարկելու, ինչպես են համակարգելու աշխատանքները։
Համենայն դեպս, խմբակցության ղեկավարությունը նշել է, թե առաջիկայում մեծ հավաք է լինելու, որտեղ մանրամասն անդրադարձ է կատարվելու յուրաքանչյուրի գործողություններին, ուստի կոչ են արել ակտիվանալ, աչքի ընկնել, որ ՔՊ ղեկավարությունը կոշտ միջոցների չդիմի։
Մանուշ Սահակյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...