Տեղի է ունեցել Մարինե Մանուկյանի «Լռության ձայնը» խորագրով անհատական ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը
Սեպտեմբերի 7-ին Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում տեղի ունեցավ նկարչուհի, իրավաբան Մարինե Մանուկյանի «Լռության ձայնը» խորագրով անհատական ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը։ Նկարչուհու թվով երրորդ անհատական ցուցահանդեսի խորագիրը խորհրդանշական բնույթի է։ Գյումրիում ծնված Մարինե Մանուկյանի խոսքով մի քանի տարի առաջ է դեռ որոշել ծննդավայրում ցուցահանդես անել, ինչից հետո առանց դադարի մեկը մյուսի հետևից ծնվել են նկարները։ Գեղանկարները լռության ձայնը լսելի դարձնելու և այն դրական զգացողություններով խլացնելու միտում ունեն։
Ցուցահանդեսին ՀՀ Նկարիչների Միության պատվավոր անդամ Մարինե Մանուկյանի ստեղծագործություններին անդրադարձել են ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Շիրակի նախկին մարզպետ Արարատ Գոմցյանը, ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը։
Միջոցառմանը ներկա են եղել Գյումրի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ։ Գեղանկարները կցուցադրվեն մեկ ամիս։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...