Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում է
Վիդեո

Fastex-ն Օլիմպիական խաղերի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290 000 FTN-ով

Սեպտեմբերի 5-ին Fastex-ը հյուրընկալել էր Փարիզի Օլիմպիական խաղերի  Հայաստանի հավաքականի մրցանակակիրներին։ Fastex-ը  հայ մարզիկներին, հավաքականների գլխավոր մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, ինչպես նաև բժիշկներին պարգևատրել է 300 մլն  ՀՀ դրամին համարժեք 290 000 FTN-ով՝ Օլիմպիական խաղերում բարձր արդյունքի, մեծ աշխատանքի և հայկական սպորտում ունեցած մեծ ավանդի համար։

 

Այս տարվա Օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե և 1 բրոնզե։ 206 մասնակից երկրների ցանկում Հայաստանը  մեդալների քանակով զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը։ Ծանրամարտիկ, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը նվաճել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչում։ Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է։ Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն արժանացել է արծաթե մեդալի։

 

Fastex-ի տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը շնորհավորել է մարզիկներին և ասել․ «Fastex-ը և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը կարևորում են սպորտի զարգացումը Հայաստանում և մշտապես ցուցաբերում աջակցություն։ Մենք հայկական սպորտին այս տարի տրամադրել ենք շուրջ 570 մլն ՀՀ դրամին համարժեք FTN։ Օլիմպիական խաղերում մրցանակային տեղ զբաղեցրած մարզիչներին և ֆեդերացիաներին այսօր տրամադրվելու է 290 հազար FTN», - ասել է նա։

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր խոսքում նշել է․ «Շնորհիվ Fastex-ի աջակցության՝ մենք սպորտի ոլորտում լուրջ քայլերով շարունակում ենք գնալ առաջ։ Վստահ եմ, որ մյուս Օլիմպիական խաղերը որակապես ավելի լավն են լինելու, քանի որ մենք ունենք ռազմավարություն, հստակ մշակված ծրագիր և այնպիսի գործընկեր, ինչպիսինն է  Fastex-ը»։

 

Կողմերը նպատակ ունեն համատեղ ջանքերով խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը, բարձրացնել մարզիկների մրցունակությունը, բարելավել վերջիններիս կենսական պայմանները, ինչպես նաև աջակցել ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակներին։­­

 

Ֆասթեքսի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելովFastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card, Fastex Wallet ևftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով, ինչպես նաև Lidus թոքենների ստեղծման, White-Label Exchange և NFT Marketplace-ի ծառայությունները: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։