Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Քաղաքականություն

«Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան...». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած շաբաթավերջը բավականին ինտրիգային ստացվեց՝ արտաքին-քաղաքական առումով: Ամենակարևոր տեղեկություններից մեկն այն է, որ Հայաստանը հետ է կանչել իր ստորագրությունը Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հռչակագրից, որը սատարում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ձերբակալման» վերաբերյալ։ Լրատվամիջոցները դրանում հավաստիացան՝ դիտարկելով ԵԽ կայքում հրապարակված փաստաթղթի վերջնական տարբերակի տվյալները։ Այսինքն, փաստաթղթի սկզբնական տարբերակում փաստացի եղել է նաև պաշտոնական Երևանի ստորագրությունը, սակայն վերջնական տարբերակում փաստաթղթից անհետացել է Հայաստանի անունը։

Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման նման տատանումը ակտիվորեն լուսաբանվեց ու քննարկվեց ոչ միայն հայկական, այլև ռուսական մամուլում: Ընդ որում, ուշագրավ է, որ Փաշինյանն ու նրա վարչախմբի բարձրաստիճան ներկայացուցիչները, քպական պատգամավորները այս մասին գրեթե չեն խոսում: Դե, հասկանալի է, կրկնակի խայտառակության մասին բարձրաձայնելը ձեռնտու չէ: Ինչո՞ւ կրկնակի: Շատ պարզ. քպական իշխանությունը նախ՝ միանում է Հռոմի ստատուտին, հետո ստորագրում է բացահայտ հակառուսական, ավելի ճիշտ է ասել՝ թշնամական փաստաթուղթ, այդպիսով հերթական անգամ հարվածի տակ դնելով նաև Հայաստանի շահերը, ապա նույն իշխանությունը հետ է կանչում իր ստորագրությունը: Դա էլ՝ երկրորդ խայտառակությունը: Հիմա՝ թե վախից են հետ կանչել, թե մեկ այլ պատճառ կա, այնքան էլ էական չէ:

Արդեն էական չէ նաև հարցադրումը, որ մի՞թե հնարավոր չէր նախապես հաշվարկել՝ միանո՞ւմ են, թե՞ ոչ, որպեսզի նման խայտառակ վիճակում չհայտնվեն: Մեզ իրենց խայտառակվելը չէ, որ հետաքրքրում է: Մեզ հետաքրքրում է այն, որ Հայաստանն են խայտառակում: Հիշենք հայտնի ֆիլմի արտահայտությունը. «Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան...»: Իսկ ամենից էականն այն է, որ Փաշինյանի իշխանավարման արդյունքում Հայաստանը վաղուց ի վեր դադարել է լուրջ ընկալվել արտաքին քաղաքական ասպարեզում: Արտաքին աշխարհի համար փաշինյանական Հայաստանը անողնաշար, սեփական երկրի ու ժողովրդի շահերը ոտնատակ տվող, բոլոր հարցերում տատանողական մոտեցում ու դիրքորոշում ունեցող, այսինքն՝ խորապես անվստահելի ու անհուսալի «գործընկեր» է:

Ավելին, Փաշինյանի իշխանավարման հետևանքով Հայաստանը արդեն գործնականում արտաքին քաղաքական ոչ թե սուբյեկտ է, այլ օբյեկտ, որը ուղղակիորեն կատարում է այլոց, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջներն ու քմահաճույքները: Ամեն պարագայում, նման տատանողականությունը արտաքին քաղաքական ասպարեզում ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ու անցած 6 տարիներին էլ տեսել ենք, որ չի հանգեցնում, էլ չասած այն մասին, թե ինչպիսի աղետների է հանգեցրել: Սակայն միայն արտաքին քաղաքականությունը չէ: Փաշինյանի ու նրա իշխանության մոտեցումները նույնքան տատանողական են նաև ներքին կյանքում, տնտեսական հարցերում, իրավական, կրթական, մշակութային, կյանքի և գործունեության բոլոր այլ ոլորտներում: Օրինակներն ամենօրյա են ու ամենուր են: Մե՛կ այս են ասում, մե՛կ այն, մե՛կ աղքատ եք, որովհետև՝ «նախկինները» այսպես-այնպես, մեկ՝ «աղքատությունը ձեր գլուխների մեջ է», մեկ՝ «ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ», բայց մարդկանց ամենից շատ ու ամենատարբեր պատճառներով տուգանողը Փաշինյանի կառավարությունն ու նրա գլխավորած իշխանություններն են:

«Գլուխգործոցը», եթե կարելի է այդպես ասել, «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» բացականչելն էր Ստեփանակերտում, ապա ընդամենը մի երկու տարի անց Պրահայում «Արցախն Ադրբեջան է» ճանաչելը: Ոչ պակաս սև «գլուխգործոց» է «հաղթում ենք»-ը, Շուշին թշնամուն հանձնելուց հետո և կապիտուլ յացիոն համաձայնագիր ստորագրելուն զուգահեռ «Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են» հայտարարելը: Դե, քովիդը պինցետով ու տնական արաղով հաղթահարելու և նմանօրինակ այլ «մանրուքների» վրա այստեղ չենք կենտրոնանա: Կարճ ասած՝ Փաշինյանը նորվա տատանողականը չէ: Ու նրա գլխավորած իշխանությունն էլ այդպիսին է: Եթե հարցը միայն չկողմնորոշվածությունը, տատանողականությունը կամ դիլետանտությունը լիներ...

Հետևելով Փաշինյանի ու նրա իշխանության հայտարարություններին ու գործունեությանը` տեղին կարելի է համարել և այն վարկածը, որ մի բան ասել, մեկ այլ բան անելու գործելակերպը զուգահեռ նպատակ ունի ապակողմնորոշել, պարզ ասած՝ շշկռացնել հանրությանը, բոլորին: Մարդկանց պահել շարունակական ապակողմնորոշող տեղեկությունների, հայտարարությունների տարափի տակ: Դա հզոր քայքայիչ գործոն է, ի դեպ: Այ, այդ մի հարցում, նկատի ունենք քանդել, քայքայել, ներքին բաժանարարություն, ատելություն սերմանելը, Փաշինյանն ու նրա թիմակիցները մրցակցությունից դուրս են: Միգուցե նման գործելակերպով հնարավոր է միառժամանակ պահել իշխանությունը և կառչած մնալ ներկայինս «տաքուկ» պաշտոններին ու հանկարծահաս բարեկեցությանը, բայց այդպես երկիրն ու պետությունը չեն պահում: Կործանել՝ այո: Պահել՝ ոչ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում