Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Կկայանա «Ավետարան ըստ Փարաջանովի» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի առաջին ցուցադրությունը

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին,  Կինոյի տանը կկայանա Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նկարահանված «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ-ից:

Ֆիլմը նկարահանել է «Քաղաքակրթական կամուրջներ» կրթամշակութային հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Ֆիլմի մտահղացման հեղինակ և ռեժիսոր` Վիվյեն Բաստաջյան, սցենարի հեղինակներ` Աստղիկ Սիմոնյան և Վիվյեն Բաստաջյան, բեմադրող  օպերատոր`  Վահագն Տեր-Հակոբյան, կոմպոզիտոր` Արա Թորոսյան, նկարիչ` Մադլեն Խաչատրյան, ֆիլմի խորհրդատու` Դավիթ Մուրադյան: Գլխավոր դերակատարներ`Վիվյեն Բաստաջյան, Արամ Կարախանյան, Դանիել Գեղամյան:

Ֆիլմը գեղարվեստական բացահայտում է Փարաջանով մարդու և արվեստագետի մասին, ինչպես նաև գեղարվեստական վարկած, թե ինչով է Փարաջանովը համամարդկային: Սա մի ճանապարհորդություն է կինոմոգի աշխարհում, որը սովորեցնում է ապրել, ստեղծագործել և սիրել: Ֆիլմը եզակի է իր ժանրային և ռեժիսորական լուծումներով: