Իշխանությունը սահմանները փոխելու իրավասություն չունի. Կարապետյան
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգը ոչինչ չի նշանակում։ «Պայմանավորվել ենք, որ կպայմանավորվենք»,- ասյպես է բնութագրել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը կանոնակարգը, որի սահմանադրական հարցն այսօր քննարկվում է Սահմանադրական դատարանում։
Ըստ Կարապետյանի, կանոկարագ են ընդունում, բայց 6-րդ կետում նշում են, որ կողմերը կարող են այն փոխել։ «Եթե Հայաստանի տարածքից մի կտոր հող պետք է հանձնվի, նույնիսկ ելնելով մեր օգտին փոփոխություն արվի, ՀՀ իշխանությունը, ոչ էլ Ազգային ժողովն այդ իրավասությունները չունեն։ Ժողովուրդն այդ իրավասություններն իրենց չի տվել»,- նշել է գեներալ-մայորն ու հիշեցրել, որ Սահմանադրության մեջ գրված է, որ սահմանային փոփոխությունները պետք է կատարվեն միայն հանրաքվեով։
Պաշտպանության նախկին նախարարն արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է ՀՀ Սահմանադրությունը, որի համար պետք է նա և իր թիմը պատասխան տան։
Արշակ Կարապետյանը նշել է, թե ոչ մի քաղաքական գործիչ չի ստորագրել ոչ մի փաստաթուղթ, բացի ԳՇ-ից, այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու համար։ Նույնիսկ պաշտպանության նախարարը չի ստորագրել։ «Հասկանում են, որ վաղը կանգնելու են պատասխան տալու առաջ, ասելու են, որ դա իրենց իրավասություններից դուրս են։ Շատերը կասեն՝ համաձայն չենք եղել, ԳՇ պետն է որոշել»,- ասել է Կարապետյանը՝ նկատելով, որ այդկերպ պատասխանատվությունը բարդելու են զինվորականության վրա։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...