Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շարունակում է ստորագրահավաքը՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության միջնորդությամբ։ Այս պահի դրությամբ 71 հոգանոց խմբակցությունից հավաքել են երեք տասնյակից փոքր-ինչ ավելի ստորագրություններ։
Իսկ ՔՊ-ականների աչքից ընկած նախարարը փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ սեփական տեղակալին հրաժարական պարտադրելով։ Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ գրելով, թե խարդավանքները հաղթեցին բանականությանը: «Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ, ովքեր շահարկեցին ամեն հնարավորն ու անհնարը սեփական քաղաքական շահերի կամ անձնական խարդավանքների համար»,- գրել է Գևորգյանը: Նախարարն էլ նշել է, թե շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի:
Սիրվարդ Գևորգյանը ՔՊ-ականների թիրախում հայտնվել էր սեպտեմբերի 5-ին փոխնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո, երբ տարածվեց նրա լուսանկարը՝ Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ, երկրորդ նախագահի գիրքը գրկած։ Ակնհայտ էր, որ «Քաղպայմանագիրը» չի ներելու այդ փաստը ոչ փոխնախարարին, ոչ էլ նախարարին, որի նկատմամբ առանց այն էլ անվստահություն կա թիմում։
Տարօրինակն ու պարսավելին, առաջին հերթին, հենց Մինասյանի վարքն է։ Եթե Գևորգյանն իսկապես արժեքավոր մասնագետ ու կառավարիչ էր, ապա նա կարող էր տղամարդկություն դրսևորել և մինչև վերջ պնդել իր սկզբունքները։ Փոխարենը, նախընտրեց փուռը տալ ենթակային։ Ամեն դեպքում, դա Գրիգոր Մինասյանին չի փրկելու անփառունակ պաշտոնանկությունից։ ՔՊ-ն ավելի հաճույքով կազատվի նրա ներկայությունից։
Նարե Բարսեղյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...