Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Քաղաքականություն

Բաքուն չի հավատում Փաշինյանի արցունքներին

Ադրբեջանը շարունակում է իր անիրականանալի պահանջների ներկայացումը, իսկ Նիկոլ Փաշինյանի «մանր շուստրիությունը»՝ հաշվի չի առնում։ Որպեսզի առայժմ խուսափի սահմանադրական փոփոխություններ անելու պահանջից, գործող իշխանությունը ՍԴ որոշում բեմադրեցին, Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեցին հանձնաժողովների կանոնակարգը, միաժամանակ՝ որոշմամբ դատավորները հայտարարեցին, թե Անկախության հռչակագիրն իրավական ուժ չունի։

Այս որոշումը, ըստ էության, չի փարատել Ադրբեջանի ցանկությունները, և Բաքուն՝ Ալիևի, Հաջիևի, նախօրեին էլ հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովի բերանով կրկին պահանջել են փոխել ՀՀ Սահմանադրությունը։ Փաշինյանական իշխանությունն այսօրվա դրությամբ, ի վիճակի չէ գնալու նման փոփոխությունների, քանի որ հանրաքվեն տապալվելու է, իսկ իշխանության առանց այն էլ խախուտ դիրքերը՝ ավելի կթուլանան։ ՀՀ ԱԳՆ-ն երեկ մի ճոխ պարզաբանում է տարածել՝ հայտարարելով, թե Հայաստանի Սահմանադրության հետագա տեքստում որևէ բան չկա, որ հնարավոր լինի մեկնաբանել որպես որևէ երկրի դեմ ուղղված տարածքային պահանջ։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, մասնավորապես, հայտարարել է․ - «ՀՀ Սահմանադրության նախաբանում հիշատակված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները նրանք են, որոնք արտահայտված են ՀՀ Սահմանադրության հետագա տեքստի մեջ, իսկ այնտեղ որևէ բան չկա, որ հնարավոր լինի մեկնաբանել որպես որևէ երկրի դեմ ուղղված տարածքային պահանջ»։

Դիտարկմանը, թե Բաքուն պնդում է, որ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում էլ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ, Բադալյանը կրկին վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասը՝ շեշտել է՝ երբ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, ստանա Սահմանադրությանը համապատասխանելու մասին եզրակացությունը ՍԴ-ի կողմից և վավերացվի ՀՀ Ազգային ժողովում, այն կստանա ավելի բարձր իրավական ուժ, քան որևէ ներքին օրենք:

Փաստացի, Երևանը Բաքվից խնդրում է կնքել խաղաղության պայմանագիրը, առժամանակ Սահմանադրության փոփոխության պահանջ չներկայացնել, մինչև Փաշինյանը կարողանա ամրապնդվել։ Որից հետո միևնույն է՝ իրականացվելու են սահմանադրական փոփոխությունները։ 

Ժենյա Սարգսյան