Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Քաղաքականություն

Մարզային բուհերում ու մասնաճյուղերում սովորող 9 հազար ուսանող կանգնելու է կա՛մ բարձրագույն կրթություն չստանալու, կա՛մ մարզը լքելու երկընտրանքի առաջ․ «ՀայաՔվե»

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում ամրագրված Ակադեմիական քաղաքի գաղափարը կյանքի կոչվելու պարագայում մարզային բուհերում ու մասնաճյուղերում սովորող 9 հազար ուսանող կանգնելու է կա՛մ բարձրագույն կրթություն չստանալու, կա՛մ մարզը լքելու երկընտրանքի առաջ։ Մարզային բուհերում դասավանդող 1400 դասախոս կանգնելու է կա՛մ դասավանդումից հրաժարվելու, կա՛մ մարզը լքելու (ընտանիքով կամ ընտանիքից կտրվելով) երկընտրանքի առաջ։

Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ մարզերում գործում է 10 բուհ և 12 մասնաճյուղ։ Ամենաշատ ուսանողներն ու դասախոսներն ունեցող մարզերն են․

Շիրակ - 3159 ուսանող, 552 դասախոս
Լոռի - 2101 ուսանող, 325 դասախոս
Տավուշ - 1133 ուսանող, 167 դասախոս
Սյունիք - 1106 ուսանող, 186 դասախոս
Գեղարքունիք - 771 ուսանող, 117 դասախոս։

Օրենքի նախագծի վերաբերյալ «ՀայաՔվե» նախաձեռնության դիրքորոշումը հետևյալն է.

1/ Ֆունդամենտալ փոփոխություններ նախատեսող նախագիծը մշակվել է առանց շահակիցների լայն շրջանակների (ուսանողներ, դասախոսներ (մարզային ուսանողներ, մարզային դասախոսներ), պետական և մասնավոր ոլորտների գործատուներ, ծնողներ․․․) կարիքների ու կարծիքների վերհանման։

2/ Գիտությունների ազգային ակադեմիայի կազմաքանդումն ու գիտական աստիճանաշնորհման փոփոխությունը հանգեցնելու են գիտական արդյունքի կրճատման, գիտության ոլորտում զբաղվածության էական նվազման։

3/ Բուհական ինքնավարությունը ոչ միայն չի աճում, այլև բուհերն առավել շոշափելի քաղաքական միջամտության ռիսկի են ենթարկվում։

4/ Քաոս է ստեղծվում ուսանողական ինքնակառավարման ոլորտում և էապես նվազեցվում ուսանողների մասնակցությունը։