Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Քաղաքականություն

Ի՞նչ է սպասվում «միջանցքին». նոր վտանգ ՀՀ գլխին

Աշխաբադում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումն ուշագրավ զարգացումներ է խոստանում։ Երկու նախագահների բանակցություններն անցկացվել են Թուրքմենստանում կայացած «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» միջազգային համաժողովի շրջանակներում և տևել են շուրջ մեկ ժամ:

Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները քաղաքական և տնտեսական, բարեկամական և ռազմավարական բնույթ ունեն, նշել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ Իրանն ու Ռուսաստանը հիանալի փոխլրացնող ներուժ ունեն և կարող են օգնել միմյանց։ Ընդ որում, միջազգային ասպարեզում երկու երկրների դիրքորոշումները մոտ են: «Տարածաշրջանում այժմ իրավիճակը բարդ է։ Ամերիկան և Եվրոպան չեն ցանկանում, որ տարածաշրջանը հանդարտվի», - ասել է Փեզեշքիանը։

Նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպումից օրեր անց։ Երկկողմ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ հունվարի 1-ից ռուս սահմանապահները կհեռանան հայ-իրանական սահմանի հսկիչ-սահմանային կետից, Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։

Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, թե Պուտինն իր հանդիպումներում քննարկել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Ընդ որում, առաջին անգամ էր, որ ՌԴ-ն օգտագործել էր ՀՀ համար խնդրահարույց «Զանգեզուրի միջանցք» տերմինը։

Մեծ հավանականությամբ, միջանցքի հարցը քննարկվել է նաև Պուտին-Փեզեշքիան հանդիպմանը։

Այսօր էլ Երևանում կայացած համաժողովում Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, թե շատ կարևոր է հասկանալ թե «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ ինչ նկատառումներ ունեն այլ երկրները։ «Իմ վերլուծությամբ՝ ի՞նչ է մտածում Ռուսաստանի Դաշնությունը։ Տարանցիկ ուղիները շատ էական և՛ տնտեսական, և՛ քաղաքական նշանակություն ունեն, այդ թվում՝ արտաքին քաղաքական նշանակություն։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը կարող է ունենալ մտահոգություն, որ այդ ամբողջ հոսքերն այս տարածքով անցնի իր համար կարող է լինել ընդունելի, եթե ինքը շարունակի որոշակի ազդեցություն ունենալ այդ ովքերի կառավարման վրա։ Ինչ չափի ազդեցություն՝ էական չէ։ Եվ սա էլ է գործոն, որը մենք պետք է հաշվի առնենք»։

«Իմ տպավորությամբ, հասկանալի է, որ արևմտյան երկրների համար այս ճանապարհը, գոնե առայժմ, լավատեսության ոչ մի հիմք չի տալիս, բայց նրանց համար խնդրահարույց է: Նրանք չեն ուզում, որ հոսքերը հիմնականում հոսեն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով՝ հարաբերությունների մի շարք հանգամանքների պատճառով: Սա էլ գործոն է, որը պետք է ուղղակի մտքում ունենալ: Ինչ է ուզում Իրանի Իսլամական Հանրապետությունը: Իրանն այն քիչ երկրներից է, որ հստակ աջակցություն է ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ» նախագծին»,-ասել է Փաշինյանը։

Թե՛ Մոսկվայից հնչող կարծիքները, թե՛ Փաշինյանի խոսքերը, ինչպես նաև Ադրբեջանի օրեցօր սաստկացող հռետորաբանությունը վկայում են, որ առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում հենց տարածաշրջանային հաղորդակցությունների առումով։

Անուշ Ամրոյան