Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Քաղաքականություն

Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը։

2008-2018թթ. Արցախյան հարցի բանակցությունների ժամանակ ՀՀ իշխանությունները բանակցել են հանրաքվեի միջոցով Արցախի կարգավիճակի հստակեցումը,իսկ փաստացի Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցը։

Այդ փաստը բազմիցս արձանագրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները,իսկ վերջին անգամ դրա մասին համանախագահներից խոսեց ռուսաստանցի համանախագահ Պոպովը 2021-ի հունվարի 13-ին։

2009-2013թթ.ԱՄՆ,ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահները 5 հայտարարություն են ընդունել,որտեղ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման փաստը։

Այդ սկզբունքն ամրագրված էր թե ՀՀ-ԵՄ գործըկերության պայմանացրում/CEPA/ ,թե ՀԱՊԿ ղեկավարների պաշտոնական հայտարարության մեջ։

Ընդ որում ,հանրաքվեի կազմակերպման երկու տարբերակին էլ հայկական կողմը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իր համաձայնությունը տվել էր.

Տարբերակ 1։

Որոշվում է պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի անցկացման ժամկետ,որի արդյունքում կոնկրետ ժամկետներում Արցախում իրականացվում էր պարտադիր իրավան ուժ ունեցող հանրաքվե ,իսկ հայկական ուժերն էլ դուրս էին գալու 7 շրջաններից։

Տարբերակ 2։

Որոշվում է Արցախում պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի անցկացման փաստը,առանց կոնկրետ ժամկետ նշելու,որի արդյունքում Լաչինի ու Քելբաջարի շրջանները մնալու էին հայկական վերահսկողության տակ մինչեւ հանրաքվեի անցկացումը, 5 շրջաններից էլ դուրս էին գալու հայկական ուժերը։

Այսինքն Լաչինի ու Քելբաջարի հարցը հանրաքվեի ժամկետ չնշելու պարագայում հստակ փոխկապակցված էր հանրաքվեի անցկացման հետ։
Ի դեպ,այդ ամենն արվելու էր խաղաղ ճանապարհով,առանց զոհերի,բացառելով պատերազմի հեռանկարը։

Հենց այդ պատճառով էր Իլհամ Ալիեւը 44-օրյա պատերազմից հետո Քելբաջարում ասում,որ «Քելբաջարը պետք է մնար հայերին»։

Սա էր բանակցում Սերժ Սարգսյանը,որի բանակցած փաթեթին կապիտուլյանտ Փաշինյանն անուն էր կպցնում։

Դե հիմա համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցածն ու Փաշինյանի «բանակցածի» արդյունքում Արցախի եւ հազարավոր հայորդիների կորուստը,Արցախի հայաթափումն ու արցախայերի բռնագաղթը,ինչպես նաեւ Տավուշի տարածքների հանձնումն ու Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քառ.կմ օկուպացիան։

Ու սա դեռ վերջը չէ,եթե շարունակեցիք կապիտուլյանտների ու դրա հաճախորդների թելը թելել։