Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankMoody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն Մարուքյան

Ֆրանսիական գրականության շունչը Հայաստանում. Ֆրանկոֆեստ

Ակբա Լիզինգի գլխավոր հովանավորությամբ երկրորդ տարին անընդմեջ կայացավ  Francofest 2024-ը՝ ֆրանսերեն գրքերի փառատոնը՝ խրախուսելով ֆրանսիական գրքերի,   գրականության և մշակույթի տարածումը Հայաստանում։ Մշակութային այս աննախադեպ միջոցառումը  կազմակերպել է Newmag ընկերությունը:

Newmag-ը ֆրանսիական գրքերի այս փառատոնին հայերենով է ներկայացրել է 5 նոր գիրք։

«Ակբա Լիզինգը խրախուսում է ընթերցանության տարածումը Հայաստանում և այս աջակցությունը նաև  գնահատանքն է   գրականությանը, արվեստին, հայ-ֆրանսիական մշակութային կապերին և  մեր  երկրների ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Շատ կարևոր է, որ  ֆինանսական կազմակերպությունները տնտեսության զարգացմանն ու բիզնեսների ֆինանսավորմանը նպաստելուց բացի, հովանավորեն նաև  նման  մշակութային  միջոցառումներ»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սարգիս Սարգսյանը։

«Արդեն ավանդույթ է  դարձել, որ Ակբա  Լիզինգը նպաստում  է   ֆրանսիական գրականության հայկականացմանը և  դրա  տարածմանը: Շատ  ուրախ  ենք, որ Ակբա Լիզինգի հետ  ունենք  շատ  լավ  գործընկերային հարաբերություններ  և հուսով եմ,  որ այդ  գործակցությունը շարունակական կլինի»,- նշել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։

Ի դեպ,  Francofest–ը վերջին 15  տարվա ամենանշանակալի գրական միջազգային   իրադարաձությունն է  բերում  Հայաստան: Ֆրանկոֆոն աշխարհի ամենահեղինակավոր Goncourt մրցանակը Հայաստանում հիմնում է իր մասնաճյուղը:

NewMag-ի կողմից մեծանուն հայ Շառլ Ազնավուրի գրքերի բոլոր հրատարակություններն իրականացվել են Ակբա ֆինանսական խմբի՝ Ակբա բանկ, Ակբա Լիզինգ և Ամունդի-Ակբա ընկերություններից որևէ մեկի աջակցությամբ։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։