Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Քաղաքականություն

Իշխանությունների միակ «ձեռքբերումը»՝ հանցավորության շոշափելի աճ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի կառավարման ժամանակահատվածն աչքի է ընկնում տոտալ ձախողումներով։ Բոլոր ոլորտներում: Բայց մի ոլորտում այս իշխանություններն իսկապես աճ գրանցել են, ընդ որում՝ շոշափելի: Խոսքը հանցավորության աճի մասին է: Ընդհանուր առմամբ, միշտ էլ հանցավորության մակադակը լուրջ խնդիր է եղել Հայաստանի համար, սակայն Փաշինյանի օրոք այն ուղղակի ռեկորդային չափերի է հասել։ Եթե հանցագործությունների թիվը համեմատենք նախկին երեք նախագահների օրոք եղած մակարդակի հետ, ապա վիճակագրությունը ցույց է տալիս, որ Փաշինյանի կառավարման շրջանում դրանց թիվն էականորեն աճել է, ավելին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման վերջին տարիների և Ռոբերտ Քոչարյանի կառավարման բոլոր տարիների համեմատ 2023 թվականին աճը գրեթե քառապատկվել է, իսկ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների համեմատ՝ կրկնապատկվել, որոշ տարիների համեմատությամբ՝ եռապատկվել։

Այսինքն, նորանկախ Հայաստանի պատմության մեջ հանցավորության այսպիսի մակարդակ երբեք չենք ունեցել։ Թվեր այստեղ չենք ներկայացնի. թե՛ ՆԳ նախարարը, թե՛ գլխավոր դատախազը մանրամասն ներկայացրել են դրանք, ցանկության դեպքում կարելի է գտնել: Իրավիճակն այն աստիճանի է հասել, որ դա նույնիսկ իրավապահ համակարգի ղեկավարներն են ստիպված դա խոստովանել՝ որքան էլ փորձեն դրա համար «արդարացումներ» փնտրել։ Իսկ հանցագործությունների աճի իրական պատճառներն այլ են։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանն իշխանության եկավ ատելության հողի վրա ու շարունակեց պաշտոնավարել՝ քաղաքական դաշտում և հանրության շրջանում թշնամանք գեներացնելով։ Արդյունքում բոլոր նրանք, ովքեր իշխանություններից տարբերվող տեսակետ էին (են) հայտնում, անմիջապես հայտնվել ու հայտնվում են հարձակումների թիրախում։

Սկզբում այդ ատելությունն իր արտահայտությունն էր գտնում սոցցանցային հարթակում՝ լուտանքների, հայհոյանքների ու վիրավորանքների տեսքով, իսկ որոշ ժամանակ անց իր արձագանքն ունեցավ նաև իրական կյանքում՝ ծեծկռտուքների, խուլիգանությունների ու սպանությունների տեսքով։ Մի փոքր միջադեպը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ, քանի որ քաղաքացիների շրջանում հանդուրժողականության մթնոլորտ չի տիրում, և մարդիկ մեկը մյուսին պոտենցիալ թշնամի են դիտարկում։ Ու, ընդհանրապես, վարկաբեկվում են արժեհամակարգերը, որ պետք է հանրության համար համախմբող նշանակություն ունենային, առավել ևս՝ ազգային արժեհամակարգը։ Մյուս կողմից՝ առկա իրավիճակի վրա ազդում է այն հանգամանքը, որ չի գնահատվում կրթության համակարգի կանխարգելող դերակատարությունը։ Պարզ է, որ ինչքան հանրության շրջանում առաջնային լինեն բարձր կրթական մակարդակն ու իրավագիտակցությունը, այնքան ծանր հանցագործությունները քիչ կլինեն։ Բայց այս իշխանություններին ու նրանց արտաքին հովանավորյալներին պետք չեն կրթված ու բարձր իրավագիտակցություն ունեցող մարդիկ, առաջին հերթին հեշտ մանիպուլացվող զանգված է պետք։ Ինչ վերաբերում է իրավապահ համակարգին, ապա Փաշինյանն այս տարիներին ամեն ինչ արել է, որ այն ամբողջությամբ դառնա կամակատար և կյանքի կոչի բացառապես իր ցանկությունները, սպասարկի բացառապես իր շահերը:

Ընդ որում, ամենամանր ու անկարևոր հարցով նա կարող է խորհրդակցություն հրավիրել, բայց այդպես էլ չտեսանք, որ նրա ուշադրության կենտրոնում լինեն հանցավորության վիճակագրությունը և հանցագործությունների նախականխման հարցը։ Չէ՞ որ ավելի հեշտ է քայլեր ձեռնարկել հանցագործությունների նախականխման ուղղությամբ, քան թե ջանքեր ներդնել դրանց հետևանքները վերացնելու համար։ Թերևս նրա համար իրավապահ համակարգի գլխավոր գործառույթը ընդդիմադիրներին հետապնդելն ու ճնշումների ենթարկելն է, այլ ոչ թե հանցագործությունների դեմ պայքարը, որն ավելի շատ ձևական բնույթ է ստացել։ Ու պարզ է, որ հանցավորության դեմ պայքարի ու բացահայտումների մասով իրավապահները չեն խրախուսվի, սակայն ցույցերի ժամանակ բռնություններ կիրառելու համար առանձին պարգևավճարներ կարող են ստանալ։ Մյուս կողմից էլ՝ ունենք ոչ թե իրավապահների համակարգված աշխատանք, այլ ընդամենն աշխատանքի իմիտացիա, երբ սարսափազդու տեսարաններ ու շոուներ կարող են նկարվել, որ մարդիկ տեսնեն ու հավատան, թե իբր հանցավորության ու քրեական տարրերի դեմ պայքար կա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում