Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Քաղաքականություն

Իրանի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Իսրայելում ամերիկյան THAAD ՀՕՊ համակարգի տեղակայումը

Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի արտադրության միջին հեռահարության հրթիռները մեծ բարձրության վրա որսալու համար նախատեսված THAAD շարժական ցամաքային հակահրթիռային համակարգի մարտկոցի տեղակայումն Իսրայելի տարածքում թշնամու վարած «հոգեբանական պատերազմի» մի մասն է և նորություն չէ: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:

Գեներալ Ազիզ Նասիրզադեն, անդրադառնալով Իսրայելում THAAD հրթիռային մարտկոցի և դրա հետ կապված ամերիկյան ռազմական անձնակազմի տեղակայման ԱՄՆ որոշմանը, ասել է. «THAAD-ը հակաբալիստիկ համակարգ է։ Այն նորություն չէ և, հետևաբար, եղել է շատ ավելի վաղ: Մենք թշնամու նման գործողությունները գնահատում ենք որպես հոգեբանական պատերազմ»։

Երկրի պաշտպանության նախարարը նաև ընդգծել է, որ Իսրայելի սպառնալիքներից ոչ մեկը նորություն չէ Իրանի համար։

Հիշեցնենք, որ այս շաբաթ Պենտագոնը հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն Իսրայել կուղարկի միջին հեռահարության հրթիռները մեծ բարձրության վրա որսալու համար նախատեսված THAAD շարժական ցամաքային հակահրթիռային համակարգի մարտկոց, ինչպես նաև այն գործարկելու համար անհրաժեշտ զորքեր: ԱՄՆ-ն նման որոշում է կայացրել՝ չնայած, որ Իրանը նախազգուշացրել է Վաշինգտոնին հեռու պահել ամերիկյան ռազմական ուժերն Իսրայելից:

Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը հայտարարության մեջ ասել էր, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը թույլատրել է THAAD մարտկոցի տեղակայումը նախագահ Ջո Բայդենի ցուցումով: Նա ընդգծել էր, որ համակարգը կօգնի ուժեղացնել Իսրայելի հակաօդային պաշտպանությունը ապրիլին և հոկտեմբերին Իրանի կողմից զանգվածային բալիստիկ հրթիռային հարձակումներից հետո:

Հրթիռային պաշտպանության կատարաելագործված համակարգի մատակարարումը կարող է ավելի բորբոքել հակամարտությունը Մերձավոր Արևելքում՝ չնայած համապարփակ պատերազմից խուսափելուն ուղղված լայնածավալ դիվանագիտական ջանքերին, նկատում է աղբյուրը: